Եռամարտի ստուգատես

Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի կարևոր բաղադրիչ է եռամարտի կազմակերպումը։ Կրթահամալիրի դպրոցներում ուսումնական պլաններով ֆիզկուլտուրան 1-3-րդ դասարաններում ամենօրյա պարապմունքներ են, որոնք ներառում են մարմնամարզություն, շարժուն խաղեր, հեծանիվ: Առաջին դասարանցիների համար պարտադիր են լողի պարապմունքները՝ ձմռանը փակ լողավազանում, ամռանը՝ բացօթյա: Չորրորդ դասարանցիների ֆիզկուլտուրայի պարապմունքները ներառում են մարմնամարզություն, վազք, հեծանիվ, ծանոթացում տարբեր մարզաձևերի: 
Կրթահամալիրում ռազմամարզական կրթության կազմակերպման մասին ավելին կարդացե՛ք Գևորգ Հակոբյանի հոդվածում։

Մայիսյան 17-րդ հավաքի շրջանակներում եռամարտի ստուգատեսը կանցկացվի Հարավային դպրոց-պարտեզի բաց ուսումնական տարածքներում, բացօթյա լողավազանում, հեծանվաուղղում։ 

Ժամկետը՝ Մայիսյան հավաք, մայիսի 18

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.2 դասարանի սովորողներ

Նպատակը՝ ստուգատեսի միջոցով ստուգել սովորողների ձեռք բերած մարզական կարողությունները եռամարտի առանձին բաղկացուցիչներով՝

  • նախավարժանք
  • հեծանվավարություն 
  • վազք
  • լող

Եռամարտի, մարզական ստուգատեսային օրացույց

Ընթացքը՝ Վազք, հեծանիվ, լող

Оставьте комментарий