Հրավեր

Ողջո՜ւյն, ես սեբաստացի Ռուբենն եմ: Ծնվել եմ օգոստոսի 28-ին, քաշս ՝ 3կգ, հասակս՝ 49սմ: Հիմա ավելի բարձրահասակ ու ուժեղ եմ: Ես, ինչպես բոլոր սեբաստացիները, սիրում եմ լողալ, զբոսնել, ծանոթանալ նոր մարդկանց հետ և ժպտալ բոլորին: Արդեն հասցրել եմ լինել Հարավային դպրոցում, հանդիպել եմ իմ ընկերներին, հաջորդ հանդիպումը Ատամհատիկի ծեսին է. ճիշտ է դեռ երեք ամսական եմ, բայց շատ եմ շտապում ատամներ ունենալ: Դեկտեմբերի 9-ին ես և իմ ընկերները բոլորիդ հրավիրում ենք Հարավային դպրոց՝ մասնակցելու մեր ուրախ Ատամհատիկի ծեսին:

Ծնողական համայնքի հանդիպում

«Ելք» ստուգատես-ամփոփիչ համերգ

Օրը՝ Մայիսի 30-ին, ժամը՝ 13:00-ից

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Մասնակցիներ՝ 3-րդ դասարանի սովորողներ, ծնողներ, դասավանդողներ, հյուրեր

Ծրագրում՝

«Ելք» ստուգատես-ամփոփիչ համերգ

Ծնողական համայնքի հավաք՝

  • նոր ուսումնական տարվա ուսծրագրի ներկայացում, քննարկում
  • 4-րդ դասարանի դասավանդողների ներկայացում, ծանոթացում
  • ծնողական համայնքին հետաքրքրող ուսումնական հարցերի քննարկում

Պատասխանատուներ՝ Սնահիտ Մելքոնյան, Մարիամ Մնացականյան

Ամփոփում՝

Բարձունքի հաղթահարում

Վայր՝ Արագածոտնի մարզ, Հարթավան, Եղիպատրուշ, Ուշի, /Վանքեր՝ Աստվածընկալի վանք, Եղիպատրուշի եկեղեցի, Ուշիի Սուրբ Սարգիս եկեղեցի/:
Օր՝ Մայիսի 24
Մեկնում՝ ժ. 9:30
Վերադրաձ՝ ժ. 16:00
Մեկնարկի վայր՝ Հարավային դպրոց, ժ. 9:30

Վերադարձը՝ Հարավային դպրոց, ժ. 16:00
Դասարան՝   3.2 դասարան

Հայրենագիտական արշավի պատասխանատուներ` Աննա Գանջալյան, Սարգսյան Լուսինե

Սկզբում կուղևորվենք Քասախի կիրճ` Աստվածընկալ եկեղեցի: Եկեղեցում կերգենք հոգևոր երգեր, քայլքով կիջնենք Քասախ գետի մոտ, կուսումնասիրենք տարածքը, գետի մոտ մաքրման աշխատանքներ կանենք։ Կնախաճաշենք և կխաղանք ազգային խաղեր՝ Բադեր-որսորդներ, Մուկն ու կատուն, Պարան քաշոցի։ Օրվա երկրորդ կեսին կլինենք Ուշիի Սբ. Սարգիս եկեղեցում, որտեղ թաղված են Սբ. Սարգսի մասունքները: Կքայլենք եկեղեցու ավերակներում, լուսանկարչական պլեներ կիրականացնենք։

Աստվածընկալ եկեղեցին, Քասախի կիրճ

Ուշիի Սբ. Սարգիս եկեղեց

Երևան- Հարթավան հեռավորությունը՝ 41,1կմ, 44 ր

  1. Առաջին կանգառը Քասախի կիրճ`  Աստվածընկալ եկեղեցի
  2. Գետի շրջակա տարածքի ուսումնասիրություն
  3. Գետի մոտ էկո աշխատանք
  4. Ընդմիջում
  5. Երաժշտական դադար- համերգ վանքի բակում. Կոմիտաս. «Հա՛յր մեր», պարերգ «Կաքավիկ», «Կռունկ ծափ տուր ու թռի»
  6. Երկրորդ կանգառը Ուշիի Սբ. Սարգիս եկեղեցի
  7. Ֆոտոպլեներ եկեղեցու ավերակների տարածքում

Նպատակը՝  Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

Խնդիրները՝

  • տեղեկություններ ստանալ վայրի մասին (դիտել տեսանյութ),
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը, ի՞նչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի առկայությունը.
  • խմբով ճամփորդելիս, ընկերական պատասխանատվության նշանակության կարևորությունը
  • իմանալ առաջին օգնության տարրական կանոններ
  • ուսումնասիրել միջավայրը
  • էկո աշխատանքի իրականացում.
  • լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդական

Ճափորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ, հագուստ (անպայման տաք հագուստ)
  • արևապաշտպան քսուկ, գլխարկ, ակնոց
  • Խաղեր՝ գնդակ, պարան, դոմինո, խաղաքարտեր
  • Անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ
  • Օրապահիկ

Արշավականճամբարականը
չի ուշանում
չի տրտնջում
չի հոգնում
չի խուսափում դժվարություններից
օգնում է ընկերոջը
մաքուր է պահում շրջապատը
ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
լուսաբանում է, պատմում, ներկայացնում

Ամփոփում՝

«Փոխանցում եմ բլոգավարության հմտություններ»

Մասնակիցներ՝ 3.2 և 2. դասարանի սովորողներ

Օրը՝ մայիսի

Ժամը՝ 09:30-11:00

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Նպատակը՝ սովորողների մոտ զարգացնել սովորել-սովորեցնելու, թիմային աշխատանքի հմտությունները, ծանոթացնել երկրորդ դասարանի սովորողներին բլոգավարությանը, պատրաստել բլոգավարն դառնալուն։

Продолжить чтение ««Փոխանցում եմ բլոգավարության հմտություններ»»

Թումանյանական հերոսները՝ գունավոր թղթերից

Թումանյանական օրեր նախագծի շրջանակում 3-րդ դասարանի սովորողները կատարում են տեխնոլոգիական աշխատանք գունավոր թղթերից: Կատարում նք վերադիր աշխատանք, գունավոր թղթերից կտրատում ենք թումանյանական հերոսներին և պատրաստում կոլաժներ:

ՄԻ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՄԵՆՔԻՆ

Հ. Թումանյան

Դաշտ ու անտառ, գյուղի ճամփան
Ծածկըվել է մի թիզ ձյունով.
Էլ չի ճարվում ուտելու բան,
Ո՞վ է տեսել էս տեսակ սով.

Ոչ մի ցորեն, ոչ մի հատիկ…
Խնդրում ենք ձեզ, բարի մարդիկ,
Աստծու սիրուն, մի կըտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։

Շուտով կըգան օրեր գարնան,

Продолжить чтение «ՄԻ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՄԵՆՔԻՆ»