Այցելություն Խամաճիկների պետական թատրոն

Մասնակիցներ՝ 3.2 դասարանի սովորողներ

Վայրը՝ Խամաճիկների պետական թատրոն

Ժամկետը՝ դեկտեմբերի 22-ին, ժամը՝15:00-16:30

Նպատակը՝ Ամանորյա նախագծի շրջանակներում «Սպիտակաձյունիկը» ներկայացման դիտում:

Երթուղի՝

Մեքենա՝ Mersedes sprinter. 35 MA 630

Նստատեղ՝ 20

Վարորդ՝ Գեղամ Հովհաննիսյան

Վճարող՝ ծնողներ

Խնդիրներ՝

Բանավոր խոսքի զարգացում, տեսածը, լսածը վերապատմելու, մտքերը շարադրելու կարողության ձևավորում:

Ներկայացում դիտելու հմտություններիթատրոնում պահելուվարքագծի ձևավորում:

Թիմային աշխատանքի կազմակերպումճամփորդության  նախապատրաստվելու կարողությունների զարգացում:

Նախապատրաստա Գրիմ եղբայրների «Սպիտակաձյունիկը» հեքիաթըի հթերցում: Տեքստային աշխատանք իրականացնելուց հետո, նկարում paint ծրագրով, ծեփում են հեքիաթի սիրելի հերոսներին պլաստերինից։ Լսում են աուդիոհեքիաթը, օրն ամփոփում ենք Խամաճիկներիպետական թատրոնում «Սպիտակաձյունիկը» ներկայացումը դիտելով:

Փորձում են բլոգում ներկայացնել իրենց կարծիքը։ 

Անհրաժեշտ նյութեր՝թվայինմիջոցներ՝ֆոտոխցիկ, բջջային հեռախոս, ուսապարկ՝ ջուր ,թաց եւ չոր անձեռոցիկ։

Կոմիտասի թանգարան-Ինստիտուտ

Նոյեմբերին 18-ին երրորդ դասարանի սովորողները ուսումնական ճամփորդությամբ եղան Կոմիտասի թանգարան-ինստիտուտում և ամփոփեցին «Կոմիտասյան օրեր» նախագիծը:Տեղում պատմեցին իրենց ունեցած տեղեկությունները, որ նախապես դուրս էին բերել համացանցից: Շրջեցին թանգարանում, իմացան նոր, հետաքրքիր փաստեր Կոմիտաի կյանքի և գործունեության մասին: Իրականացրին կոմիտասյան երգերի բացօթյա ֆլեշմոբ:

Ուսումնական ճամփորդություն դեպի Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

«Կոմիտասյան օրեր» նախագծի ամփոփում՝ ուսումնական այց Կոմիատասի թանգարան-ինտիտուտ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 3․2 դասարանի սովորողներ

Պատասխանատուներ՝ Մելքոնյան Անահիտ, Լուսինե Սարգսյան

Продолжить чтение «Ուսումնական ճամփորդություն դեպի Կոմիտասի թանգարան-ինստիտուտ»

Խաղողաքաղից մինչև խաղողի գինու արարում․ ուսումնական ճամփորդություն

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի առաջին և երրորդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝ հոկտեմբերի

Վայրը՝ Արմավիրի մարզ,

Նպատակը՝ մասնակցել խաղողաքաղին Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում։ Խաղողի և գինու դպրոցում մասնակցել մեր քաղած խաղողի արարման գործընթացին։

Продолжить чтение «Խաղողաքաղից մինչև խաղողի գինու արարում․ ուսումնական ճամփորդություն»

Թեժառույքի բարձունքի հաղթահարում՝ անկախության տոնի նվեր

Հարավային դպրոցի երրորդ դասարաններն այս անգամ Մեղրաձոր գյուղում են՝ հաղթահարելու Թեժառույքի բարձունքն ու նշելու անկախության տոնը: Սովորողներն, ըստ նախագծի, իրականացրին նախապատրաստական աշխատանք. գծագրեցին ճանապարհի քարտեզը google maps ծրագրով, որոշեցին ճանապարհի տևողությունը, դասարանական բլոգից դուրս բերեցին ճամփորդոթյան նախագիծն ու են տեղադրեցին անհատական բլոգներում:

Անձրևաբեր ծեսով դեպի Արագածոտն

Այսօր Հարավային դպրոցի 2.1 և 2.2 ջոկատների ճամաբարականները հայրենաճանաչության հետքերով եղան Սաղմոսավանքում, Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում, իրականացրին Անձրևաբեր ծեսը: Նախապես ըստ նախագծի՝ Հարավային դպրոց-պարտեզի լողափին իրականացրինք նախապատրաստական աշխատանք:

Ճամփորդություն դեպի Սաղմոսավանք

Վայր՝ Արագածոտնի մարզ, Սաղմոսավանք, Մուղնի
Օր՝ Հունիսի 9
Մեկնում՝ ժ. 9:30
Վերադրաձ՝ ժ. 15:30
Մեկնարկի վայր՝ Հարավային Դպրոց-պարտեզ ժ. 9:30
Վերադարձը՝ Հարավային Դպրոց-պարտեզ ժ. 15:30
Դասարան՝ Հարավային Դպրոց-պարտեզ 2.1 եւ 2.2 դասարանններ, Վայոց ձորի մարզից ժամանած ճամբարականներ։

Продолжить чтение «Ճամփորդություն դեպի Սաղմոսավանք»

Ճամփորդապատումներ

Տերտերյան Յուրի

Ավետիսյան Անահիտ

Եսայան Էլինար

Բաբաջանյան Անգելինա

Եվս  մեկ  հետաքրքիր  ճամփորդություն,  որի  մասին  կցանկանամ  պատմել:

Այսօր ես բացահայտեցի Ապարանի գյուղ Լուսագյուղը իր գեղեցիկ ծաղկաշատ դաշտերով,  մաքուր օդով: Մենք Լուսագյուղի իմ նոր ընկերների հետ իրականացրեցինք Համբարձման ծեսը ,երգեր երգեցինք և շուրջ պար պարեցինք: Այցելեցինք Թուխ  Մանուկ  եկեղեցին, որտեղ  կատարեցինք եկեղեցական երգեր:

Մեր գեղեցիկ օրը շատ արագ ավարտվեց և մենք վերադարձանք Երևան:չմլ

Հարությունյան Սյուզան

Այսօր մենք գնացին դեպի Լուսագյուղ։ Մենք հավաքեցինք ծաղիկներ և հյուսեցինք պսակներ։Հետո գնացինք Լուսագյուղի դպրոցը,և արեցինք Համբարձման ծեսը, վիճակ հանեցին և կարդացինք, տղաները եկան և գողացան տիկնիկը, մենք նրանց փորձում էին՝ բռնել և բռնեցինք։ Դրանից հետո մենք բարձրացանք դեպի Թուխ Մանուկ եկեղեցի։ Դե ինչ, հաջողություն։

Թումասի Սոֆի

Ես Սոֆին եմ։ Այսօր ես կպատմեմ ճանփորտության մասին, մենք գնացել էինք դաշտ, որ հավաքեինք ծաղիկներ և ծաղիկներից սարքեինք ծաղկեպսակներ։ Հետո գնացինք Լուսագյուղի դպրոց։ Դպրոցցի սովորողների հետ նշեցինք Համբարձումը։ Այնտեղ նրանք մեզ նվիրեցին ծաղիկներ և ծաղկեփսակներ։ Մենք երգեցինք և տղաները գողացան տիկնիկն ու կուժը։ Աղջիկները վազում էին իրանց ետևի, հետո բռնեցին։ Հետո մենք գնացինք բարջունք հաղթահարելու։ Հաղթահարեցինք, երգեցինք Թուխ Մանուկ եկեղեցում և վերադարձանք դպրոց։

Շահվերդյան Արթուր

Մենք գնացել էինք Լուսագյուղի դպրոցի։ Այնտեղի սովորողների հետ խաղացինք խաղեր, պարեցինք պարեր , իրականացրինք Համբարձման ծեսը։ Վերջում հաղթահարեցինք բարձունք՝ Թուխ Մանուկի բարձունքը։ Այնտեղ մենք տեսանք շատ ծաղիկներ և շատ կենդանիներ:

Նալբանդյան Էրիկ

Մենք այսօր գնացել էինք Լուսագյուղ։ Ճամփորդությունը սկսեցինք այցով Լուսագյուղի դպրոց:Մեզ դիմավորեցին երկրորդ դասարանի սովորողները:Մենք շրջեցինք դպրոցում, ներկայացրինք մեր կրթահամլիրը,երգեցինք ազգային երգեր, պարեցինք պարեր: Լուսագյուղի դպրոցի սովորողների հետ միասին գնացինք բարձունք հաղթահարելու՝ դեպի Թուխ Մանուկ վանք:Այնտեղ էլ անցկացրինք համբարձման ծեսը, երգեցինք համբարձման երգերը։ Համբարձման ծեսը շատ հետաքրքիր էր։