Բլոգավարություն

Սառա Խոջոյան

92639571_10158026820707778_7832712478822760448_n

21-րդ դարում տեղեկությունը գրքերից, շոշափելիից զատ ամբարվում է նաեւ ինտերնետում, վիրտուալ, ոչ շոշափելի տարածքում։ Ես առաջին անգամ առնչվել եմ անշոշափելի բովանդակությունը ստեղծելուն 19 առաջ, երբ 18 տարեկան էի։ Իմ երեք երեխաներից երկուսը՝ 4 տարի առաջ, երբ տղաս՝ Ավետ Մանվելյանը, 7 տարեկան էր, աղջիկս՝ Շուշան Մանվելյանը, 5 տարեկան։ Продолжить чтение «Բլոգավարություն»

Հեռավար ուսուցումը նախակրթարանում

 

2020 թ.-ի ապրիլի 2-ից Կորոնավիրուս վարակի պատճառով դասերը դադարեցվեցին ինչպես ՀՀ ամբողջ տարածքում, այնպես էլ  Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Կրթահամալիրի Հարավային դպրոցում աշխատում եմ 2019 թ․ մարտ ամսից։ Продолжить чтение «Հեռավար ուսուցումը նախակրթարանում»

Կարանտինը որպես պատուհաս կամ տնային ուսուցում

Հեղինակ՝ Բուռնուչյան Վերոնկա

Թվում էր, թե երեխաների տանը մնալը, միշտ իրար կողքի լինելը պետք է երանություն լինի։ Ո՞ր մի ծնողը չի ուզենա իր երեխային ավելի երկար տեսնել։ Ու, միգուցե, երևի ավելի երանելի բան չկա, քան մեկ երեխայի հետ մնալ տանը, պատրաստել դասերը, զբաղվել երեխայի հետ։

Продолжить чтение «Կարանտինը որպես պատուհաս կամ տնային ուսուցում»

Հոդված՝ «Հեռավար ուսուցում»

Հեղինակ՝  Սարգսյան Անի 

Այս գարունը նման չէր և ոչ մի գարնան, որ աշխարհը տեսել է, թեև աշխարհը բազում դժվարություններ է տեսել ու պատվով հաղթահարել դրանք: Երկրագնդին պատուհասած թագավարակի համաճարակը փոխեց մարդկության կյանքի ընթացքն ու պլանները: Продолжить чтение «Հոդված՝ «Հեռավար ուսուցում»»

Հեռավար ուսուցման դիտարկում

Հեռավար ուսուցման դիտարկում

Կատարենք դիտարկում հեռավար ուսուցման վերաբերյալ։ Հասկանանք դրա կարևորությունը մեր օրերում, դրական ու բացասական կողմերը, զարգացման հնարավոր տարբերակները։ 2019 թվականի մարտ  ամսից աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Առցանց աշխատանքը մեր ամենօրյա գործունեության գլխավոր մաս է կազմում։ Այստեղ յուրաքանչյուր դասավանդող և սովորող տիրապետում է մի շարք մեդիահմտությունների, վարում է բլոգ, որը կարելի է դիտարկել որպես ուսումնական, հետազոտական, գիտական գործունեության հաշվետվության  հարթակ: Продолжить чтение «Հեռավար ուսուցման դիտարկում»

Մանկավարժական աշխատողի մասնագիտական զարգացումը

Մանկավարժական աշխատողի մասնագիտական զարգացումը բնականոն գործընթաց է, որն աշխատանքի ընթացքում զուգահեռ կատարվում է: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը տալիս է աշխատողին անընդհատ զարգանալու, նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություն: Կրթահամալիրը բաց է բոլոր առումներով և շատ ճկուն. եթե աշխատողը տեսակով համապատսխանում է կրթահամալիրի կանոններին, ապա հեշտությամբ կարող է ներգրավվել, դառնալ սեբաստացի: Որպես մի խթան՝  կարող ենք նշել սեբաստացիների՝  նորին օգնելու, օղակի մեջ ընդգրկելու, աջակցելու  պատրաստակամությունը: Կարճատև աշխատանքի ընթացքում կարող եմ նշել նախնական կարևոր կետերը, որոնք հեշտացրին մուտքը կրթահամալիր և կարող են դիտարվել որպես զարգացման սկիզբ։

Продолжить чтение «Մանկավարժական աշխատողի մասնագիտական զարգացումը»