Խոհանոցում ծնողն է

Հարթակում Հարավային դպրոցի 2-րդ դասարանի սովորող Ավագյան Անգելինայի ծնող՝ Սյուզաննա մայրիկն է: Ըստ նախագծի ընկեր Սյուզիի հետ պատրաստեցինք կերպարային թխվածքաբլիթներ: Սովորողների հետ զարգացրինք խոհարարական հմտությունները, ունեցանք խմբով արդյունավետ աշխատանքի ևս մեկ փորձ:

ԵՍ և շրջակա աշխարհը

Սովորողների պրեզենտացիաները տարվա եղանակների և ամիսների մասին։

Յուրի Տերտերյան

Продолжить чтение «ԵՍ և շրջակա աշխարհը»

Սովորող-սովորեցնող նախագիծ

Մայիսի 11-ին Հարավային դպրոցի 3.1 դասարանի սովորողներն իրականացրին սովորող-սովորեցնող նախագիծը՝ կրտսեր ընկերներին ծանոթացնելով բլոգավարությանը: Սովորողները ներկայացրին իրենց բլոգները, ցույց տվեցին անհրաժեշտ և կարևոր կարգերը, հղումները, տեղադրեցին նյութ, նկար և տեսանյութ, հաշվեցին կատարված գրառումների քանակը:

«Կաքավիկ» ռադիո #29

Հարավային դպրոցի երկրորդ դասարանի սովորողները, ծնողները, ընտանիքի անդամները ներկայացնում են «ԿԱՔԱՎԻԿ» ընտանեկան ռադիոթատրոնը։ Այս ռադիոթողարկմանը կներկայանում է Անահիտը։ Նա մայրիկի հետ ընթերցում է Ջանի Ռոդարիի «Երիտասարդ խեցգետինը»: