Հարավային դպրոցի 2.2 դասարանի սովորողները մայիսյան հավաքի շրջանակում իրականացրին եռամարտի ստուգատես: Նախապես իրականացրին նախավարժանք, շարային վարություններ, քշեցին հեծանիվ, որից հետո մարզական օրը շարունակվեց Արևմտյան դպրոց-պարտեզի փակ լողավազանում ՝լողի պարապմունքով:
День: 20 мая 2022
Եռամարտի ստուգատես
Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի կարևոր բաղադրիչ է եռամարտի կազմակերպումը։ Կրթահամալիրի դպրոցներում ուսումնական պլաններով ֆիզկուլտուրան 1-3-րդ դասարաններում ամենօրյա պարապմունքներ են, որոնք ներառում են մարմնամարզություն, շարժուն խաղեր, հեծանիվ: Առաջին դասարանցիների համար պարտադիր են լողի պարապմունքները՝ ձմռանը փակ լողավազանում, ամռանը՝ բացօթյա: Չորրորդ դասարանցիների ֆիզկուլտուրայի պարապմունքները ներառում են մարմնամարզություն, վազք, հեծանիվ, ծանոթացում տարբեր մարզաձևերի:
Կրթահամալիրում ռազմամարզական կրթության կազմակերպման մասին ավելին կարդացե՛ք Գևորգ Հակոբյանի հոդվածում։
Մայիսյան 17-րդ հավաքի շրջանակներում եռամարտի ստուգատեսը կանցկացվի Հարավային դպրոց-պարտեզի բաց ուսումնական տարածքներում, բացօթյա լողավազանում, հեծանվաուղղում։
Ժամկետը՝ Մայիսյան հավաք, մայիսի 18
Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.2 դասարանի սովորողներ
Նպատակը՝ ստուգատեսի միջոցով ստուգել սովորողների ձեռք բերած մարզական կարողությունները եռամարտի առանձին բաղկացուցիչներով՝
- նախավարժանք
- հեծանվավարություն
- վազք
- լող
Եռամարտի, մարզական ստուգատեսային օրացույց
Ընթացքը՝ Վազք, հեծանիվ, լող