Մասնակիցներ՝ 2․2 և 3.1 դասարանի սովորողներ
Օրը՝ Մայիսի 12
Ժամը՝ 09:30-11․00
Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ
Պատասխանատուներ՝ Մելքոնյան Անահիտ, Սմբատյան Գոհար
Продолжить чтение ««Ես բլոգավար եմ» սովորող-սովորեցնող նախագիծ»
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Մելքոնյան Անահիտի բլոգ
Հարավային դպրոց
Մասնակիցներ՝ 2․2 և 3.1 դասարանի սովորողներ
Օրը՝ Մայիսի 12
Ժամը՝ 09:30-11․00
Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ
Պատասխանատուներ՝ Մելքոնյան Անահիտ, Սմբատյան Գոհար
Продолжить чтение ««Ես բլոգավար եմ» սովորող-սովորեցնող նախագիծ»
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի երկրորդ դասարանի սովորողներ
Օրը՝ մայիսի
Ճամփորդության վայր՝ Լուսագյուղ
Նպատակ՝ բարձունքի հաղթահարում, կրթական փոխանակում, համբարձման ծեսի իրականացում
Պատասխանատուներ՝ Անահիտ Մելքոնյան, Սուսաննա Ամբրոյան
Հարվային դպրոցի երկրորդ դասարանի սովորողները, ծնողները, ընտանիքի անդամները ներկայացնում են «ԿԱՔԱՎԻԿ» ընտանեկան ռադիոթատրոնը։ Այս ռադիոթողարկմանը կներկայանում է Անգելինան, մայրիկի և քույրիկի հետ: Նրանք ընթերցում են Ջանի Ռոդարիի «Պաղպաղակե դղյակը»:
Հարվային դպրոցի երկրորդ դասարանի սովորողները, ծնողները, ընտանիքի անդամները ներկայացնում են «ԿԱՔԱՎԻԿ» ընտանեկան ռադիոթատրոնը։ Այս ռադիոթողարկմանը կներկայանում է Թերեզան մայրիկի հետ: Նրանք ընթերցում են Հ. Թումանյանի «Ծիտը»:
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2․2 դասարանի սովորողներ,ընտանեկան դպրոցներ
Նպատակը՝ ուսումնական տարվա ընթացքում յուրացրած կարողությունների և հմտությունների ցուցադրում:
Ուղղություններ՝
Ընթերցանություն + ռոդարիական հնարքներ՝
Սովոորղներն ընթերցում են որևէ հեքիաթից հատված, կիսվում տպավորություններով, նշում դուր եկած հատվածը, սիրելի հերոսին։Կիրառելով ռոդարիական հնարքներ՝ խառնում այլ հեքիաթի հետ, հորինում նոր ավարտ։
Ես և շրջակա աշխարհը՝
Սովորողները ներկայացնում դասարանի կանաչ անկյունը՝ պատմում ՝ ինչպես են տարվա ընթացքում խնամել, ինչ նոր հմտություններ են ձեռք բերել։ Ներկայացվում են նաև տնային բույսերը, խաղիկները։
Ներկայացնում են տարվա եղանակները Power point ծրագրով, նկարում Paint նկարչական ծրագրով, գրում ամիսները word ծրագրում, կցում։
Մաթեմատիկա
Մարզական կարողությունների ցուցադրում՝
Շարային վարժություններ՝
Հեծանվավարություն՝ վարում ենք հեծանից Հարավային դպրոցի բակում։
Լողուսուցում Արևմտյան դպրոցի փակ լողավազանում՝ սովորողները ներկայացնում են՝ ի՞նչ արդյունքներ են գրացել, ինչպե՞ս են լողում։
պարվեստ՝ յուրաքանչյուր սովորող ազատ թեմայով ստեղծագործում է, նկարում ենք գուաշով։
Երգ-պար-պարերգի կատարում
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2․2 դասարանի սովորողներ
Ժամանակահատվածը՝ 02․05-28․05
Նպատակը՝ ուսումնական տարվա ընթացքում ցուցաբերած կարողությունների և հմտությունների ցուցադրում: Կրթական փոխանակումների կազմակերպում իրակաացում, Բլեյան կրթական ցացնցի տարածում, փորձի փոխանակում։
Մայիսյան հավաքի նախագծեր՝
Ապրիլի 15-ին Հարավային դպրոց-պարտեզում իրականացվեց զատկական ցուցահանդես-վաճառք:Արդյունքում հավաքվել է 330.000 դրամ, որը փոխանցվելու է «Սեբաստացիներ» հիմնադրամին: 2.2 դասարանը ներկայացրեց իր զատկական սեղանը՝ զատկական տեխնոլոգիական աշխատանքներով, ծիսական ուետստներով, ածիկներով: 2.2 դասարանը ունեցավ իր համետ ներդրումը՝ 20800 դրամի չափով:Գումարը ծախսվելու է դպրոցի բարեկարգման աշխատանքների համար: Շնորհակալ ենք, սիրելի Սեբաստացիներ:
Շաբաթվա նախագծեր՝
Շաբաթվա ընթերցանության նյութեր՝ Ղ․ Աղայան « Ով է հրամայում», «Շոկոլադե ճանապարհը», «Ատամը փոխած»
Լեզվագործունեություն Հայոց լեզվի-գիրք տետրում էջ
Մաթեմատիկա՝ Բազմապատկում , բաժանում։ Գումարում, հանում երկնիշ թվերով կարգային անցումով։
Եռանիշ թվեր, եռանիշ թվերի կազմությունը, համեմատում։
Ընտրությամբ գործունեություն՝ Բանավոր մաթեմատիկա
Ես և շրջակա աշախարհ-Մեր մարմինը, մեր օրգանների և դրանց կատարած ֆունկցիայի մասին
Մարմնակրթություն՝ Լողուսուցում Արևմտյան դպրոցի լողավազնաում, հեծանվավարություն, մարմնակրթություն մարզադահլիճում:
Երգ՝ Համբարձման երգերի ուսուցում
Երկարացված օրվա կազմակերպիչ
Երգ՝ Մարիամ Մնացականյան
Շախմատ՝ Առնոլդ Միքայելյան
Ռուսերեն՝ Վիկտորյա Հովսեփյան
Անգլերեն՝ Աննա Գանջալյան
ժողովրդական
Գարունը եկավ ամպերով,
Ամպերը եկան անձրևով.
Անձրևը տանեմ արտին տամ,
Արտը ինձ ցորեն տա.
Ցորենը տանեմ ջաղացին տամ,
Ջաղացը ինձ ալյուր տա․
Ալյուրը տանեմ տաշտին տամ,
Տաշտը ինձ խմոր տա.
Խմորը տանեմ թոնրին տամ,
Թոնիրը ինձ հաց տա.
Հացը տանեմ բոշին տամ,
Բոշեն ինձ ուլունք տա.
Ուլունքը տանեմ նանիս տամ,
Նանս ինձ ծեծի՜, ծեծի՜,
Տանից քշի, դուրս անի։
Հարցեր և առաջադրանքներ
1. Շարունակի՛ր.
Գարուն, ամպեր, անձրև, …
2. Ի՞նչ ճանապարհ է անցնում ցորենը, որ դառնում է հաց: Ճիշտ դասավորի՛ր բառերը:
Հաց, խմոր,ցորեն, ալյուր:
3. Բանաստեղծությունը պատմի՛ր նկարների միջոցով:
4. Նոր ավարտ մտածի՛ր բանաստեղծության համար:
Ատամը փոխած
Ղազարոս Աղայան
Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Գնա՜ս բարով
Հարյուր տարով…
Իսկ դու արի՛,
Գալդ բարի՜,
Իմ նո՛ր ատամ.
Ես քեզ կտամ
Հարյուր տարի
Հազար բարի.
Էլ ղավուրմա՜,
Էլ բաստուրմա՜,
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
Անունը տամ,
Ոսկի՜ ատամ:
Հարցեր և առաջադրանքներ
1. Գտի՛ր հետևյալ բառերի հականիշները.
բարի —
նոր –
2. Ի՞նչ է նշանակում ոսկի ատամ:
3. Ի՞նչը կարող է ոսկի լինել: Կազմի՛ր բառակապակցություններ:
4. Նշի՛ր բանաստեղծության համեղ բառերը:
5. Իսկ դու ի՞նչ կարող ես առաջարկել քո նոր ատամին:
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Միջին դպրոց 6-9 դասարան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևելյան դպրոց-պարտեզ, mskh.am, newschool.mskh.am, հեռ․ 744380
Մխիթար Սեբաստացի կրթահալարիր
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր, Հարավային դպրոց
Dr. Varuzhan Geghamyan's blog on Turkish Studies
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոց-պարտեզ, 3-րդ դասարան
Հարավային դպրոց, Սեդա Խաչատրյան և ընկերներ
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Հյուսիսային դպրոց, Հասցեն՝ ՀԱԹ, Րաֆֆի 69/1 Էլ․ փոստ՝ artschool@mskh.am Հեռ․՝ (010)73 52 10, (+37443)17 56 98
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հյուսիսային դպրոց-պարտեզի նախակրթարան,2-4 տարեկաններ, Հասցե ՝ Հարավարևմտյան զանգված, Րաֆֆու 69/1,Հեռ.`+374 (10)73-52-10 Էլ. փոստ` artschool@mskh.am
《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիր Հարավային դպրոց֊պարտեզ
No dejes para mañana lo que puedas hacer hoy
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր