Հարավային դպրոցի երկրորդ դասարանի սովորողները, ծնողները, ընտանիքի անդամները ներկայացնում են «ԿԱՔԱՎԻԿ» ընտանեկան ռադիոթատրոնը։ Այս ռադիոթողարկմանը կներկայանում է Յուրին ։ Նա մայրիկի, հայրիկի և փոքրիկ եղբոր՝սեբաստացի Շավարշի հետ, ընթերցում է Ջանի Ռոդարիի «Գքից փախած մկնիկը»:
День: 24 мая 2022
Հեռավար ուսուցում
Հեռավար սովորող Մարի Մամիկոնյանի՝ մայիս ամսվա լրացուցիչ աշխատանքները՝
Հեքիաթների շիլափլավ՝
Ճամփորդապատումներ
Տերտերյան Յուրի
Ավետիսյան Անահիտ
Եսայան Էլինար
Բաբաջանյան Անգելինա
Եվս մեկ հետաքրքիր ճամփորդություն, որի մասին կցանկանամ պատմել:
Այսօր ես բացահայտեցի Ապարանի գյուղ Լուսագյուղը իր գեղեցիկ ծաղկաշատ դաշտերով, մաքուր օդով: Մենք Լուսագյուղի իմ նոր ընկերների հետ իրականացրեցինք Համբարձման ծեսը ,երգեր երգեցինք և շուրջ պար պարեցինք: Այցելեցինք Թուխ Մանուկ եկեղեցին, որտեղ կատարեցինք եկեղեցական երգեր:
Մեր գեղեցիկ օրը շատ արագ ավարտվեց և մենք վերադարձանք Երևան:չմլ
Հարությունյան Սյուզան
Այսօր մենք գնացին դեպի Լուսագյուղ։ Մենք հավաքեցինք ծաղիկներ և հյուսեցինք պսակներ։Հետո գնացինք Լուսագյուղի դպրոցը,և արեցինք Համբարձման ծեսը, վիճակ հանեցին և կարդացինք, տղաները եկան և գողացան տիկնիկը, մենք նրանց փորձում էին՝ բռնել և բռնեցինք։ Դրանից հետո մենք բարձրացանք դեպի Թուխ Մանուկ եկեղեցի։ Դե ինչ, հաջողություն։
Թումասի Սոֆի
Ես Սոֆին եմ։ Այսօր ես կպատմեմ ճանփորտության մասին, մենք գնացել էինք դաշտ, որ հավաքեինք ծաղիկներ և ծաղիկներից սարքեինք ծաղկեպսակներ։ Հետո գնացինք Լուսագյուղի դպրոց։ Դպրոցցի սովորողների հետ նշեցինք Համբարձումը։ Այնտեղ նրանք մեզ նվիրեցին ծաղիկներ և ծաղկեփսակներ։ Մենք երգեցինք և տղաները գողացան տիկնիկն ու կուժը։ Աղջիկները վազում էին իրանց ետևի, հետո բռնեցին։ Հետո մենք գնացինք բարջունք հաղթահարելու։ Հաղթահարեցինք, երգեցինք Թուխ Մանուկ եկեղեցում և վերադարձանք դպրոց։
Շահվերդյան Արթուր
Մենք գնացել էինք Լուսագյուղի դպրոցի։ Այնտեղի սովորողների հետ խաղացինք խաղեր, պարեցինք պարեր , իրականացրինք Համբարձման ծեսը։ Վերջում հաղթահարեցինք բարձունք՝ Թուխ Մանուկի բարձունքը։ Այնտեղ մենք տեսանք շատ ծաղիկներ և շատ կենդանիներ:
Նալբանդյան Էրիկ
Մենք այսօր գնացել էինք Լուսագյուղ։ Ճամփորդությունը սկսեցինք այցով Լուսագյուղի դպրոց:Մեզ դիմավորեցին երկրորդ դասարանի սովորողները:Մենք շրջեցինք դպրոցում, ներկայացրինք մեր կրթահամլիրը,երգեցինք ազգային երգեր, պարեցինք պարեր: Լուսագյուղի դպրոցի սովորողների հետ միասին գնացինք բարձունք հաղթահարելու՝ դեպի Թուխ Մանուկ վանք:Այնտեղ էլ անցկացրինք համբարձման ծեսը, երգեցինք համբարձման երգերը։ Համբարձման ծեսը շատ հետաքրքիր էր։