Հանրակրթական ամենամյա 7-րդ մարզական ստուգատեսը, մարզական հմտությունների կիրառմամբ ուսուցման կազմակերպման, յուրացման, ինքնաուսուցման ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացած ոք:Ստուգատեսին մասնակցելու համար պետք է տիրապետել մարզական հմտությունների, վարել առողջ ապրելակերպ:
Նպատակը՝
Մարզական ամենամյա ստուգատեսը ուսումնական նախագիծ է, որի նպատակը հանրակրթության մեջ ուսուցիչների, սովորողների խմբի հեղինակային, ստեղծագործական մարզական փորձի ներկայացումն ու տարածումն է։ Այն խրախուսում է ինքնակրթության բոլոր տարբերակներն ու մանկավարժական ճկուն մտքի նորարար մեթոդները, խթանում է դրանց տարածումը և կիրառությունը։
Մարզական ստուգատեսի ժամանակացույց 2022
Օրը` հունվարի 19
Ժամը՝ 10:00-10:45
Մասնակիցներ՝ 2.2 դասարանի «Կաքավիկներ» ջոկատի ճամբարականներ
Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարմնամարզության մեծ սրահ
Ստուգատեսի մասնակիցները պետք է կարողանան կատարել ստուգատեսի համար նախատեսված վարժությունների նորմատիվները՝
Մարմնամարզական ստուգատեսի համար տրվող վարժություններ
2-րդ դասարան
3-րդ դասարան
ա. Կատարել շարային վարժություններ, «Հավսար», «Զգաստ», «Ազատ» միասյուն շարքից, շարափոխվել
բ. Քայլով մարշ տեղում և ընթացքից
գ. Օղակի պտտում 1 րոպե, տեղում և ընթացքով
դ. Ցատկեր ցատկապարանով 2 ոտքով ցատկելով առաջ, 1 ոտքով, ցատկելով առաջ,վազքով
ե. Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծին առաջ և հետ, կանգ թիակների վրա, պառկած դրությունից, ոտքերի բարձրացում թեքում առաջ հասցնել հատակին գլխավերևում, ծնկները ուղիղ
զ. Մարմնամարզական պատի վրա կախ դրությունից ոտքերի բարձրացում և իջեցում, 90 աստիճան
է. Տղաները` սեղմում հատակին, աղջիկները` մարզանստարանին, 5- 10անգամ
ը. Պայմանական գծի վրայով քայլել, որևէ առարկա դրած գլխին:
Խմբերը մարմնամարզական ստուգատեսին մասնակցում են, ըստ որոշված ժամանակացույցի, պահպանելով անվտանգության և հիգիենայի բոլոր կանոնները: Ստուգատեսը պարտադիր լուսաբանվում է, դասվարի, պատասխանատուի և մարզիկի կողմից:
թ. Ցատկ ցանցացատկի վրա
Աղբյուրը՝ Ռոզա Գսպոյանի բլոգ