Սովորող-սովորեցնող նախագիծ

Հարավային դպրոցի 3-րդ ջոկատի ճամբարականները, Ազգագրական փառատոնի շրջանակում, սովորեցնում են կրտսեր ընկերներին «Ապարանի գյովնդ» և «Կարնո քոչարի» պարերը:

Հարթակում հեքիաթասաց տատիկն է

Վարպետությոն դաս՝ Թումանյանական հեքիաթների ընթերցում Գյումրվա բարբառով: Պարապմունքը կվարի Հարավային դպրոցի 2.2-«Կաքավիկներ»ջոկատի ճամբարական՝ Փիլիպոսյան Թերեզայի տատիկ՝ Սարգսյան Գայանեն:

Հանդիպման օրը՝ հունվարի 21, ժամը՝ 12:30:

Միջավայրը՝ Հարավային դպրոց:

Մասնակիցներ՝Հարավային դպրոցի 2.2 ջոկատի ճամբարականներ:

Նախագծի նպատակը՝ ներկայանում են սեբաստացի ծնողները։ Սովորողները պատկերացում են կազմում բարբառների մասին, նորովի լսում, քննարկում են իրենց ծանոթ հեքիաթները:

Խնդիրները՝ Ներկայացնել բարբառների դերը, կարևորությունը լեզվում:

Նկարագրությունը՝ Վարպետության դասը տեղի կունենա Հարավային դպրոցում։ Նախապես կզրուցենք բարբառերի մասին՝ ի՞նչ բարբառներ գիտենք, ու՞մ տանն է գործածվում բարբառ: Կլսենք «Սուտասանը» և «Ճամփորդները» հեքիաթները Գյումրու բարբառով: Ճամբարականները կկիսվեն տպավորություններով՝ հասկանալի էր արդյո՞ք հեքիաթը բարբառով, լսել էի՞ն երբևէ բաւբառով հեքիաթ:

Ամփոփում