Աբրահամյան Սաթենիկ-«Շունն ու կատուն»
Месяц: Февраль 2022
Բանավոր մաթեմատիակա 28-04․02
Լուծի՛ր ռեբուսը։



- . Գոհարը բակում՝ գետնին, կավճով նկարում է մեծ աղյուսակ և թվեր գրում դրա վանդակներում (տե՛ս նկարը): Նա սկսում է ցատկել 1 թվով վանդակից և ամեն հաջորդ ցատկը միշտ կատարում դեպի այն վանդակը, որի թիվը 3-ով մեծ է նախորդ վանդակի թվից: Ամենամեծը ո՞ր թվով վանդակը կլինի, ուր Գոհարը նման ձևով կցատկի: (A) 11 (B) 14 (C) 18 (D) 19 (E) 24

- Կարինեն ունի նկար 1-ում բերված 7 կտորները՝ յուրաքանչյուրից մեկական: Նա օգտագործեց դրանցից մի քանիսը (առանց կտորներն իրար վրա դնելու) նկար 2-ում բերված ժապավենն ամբողջությամբ ծածկելու համար: Ամենաշատը քանի՞ կտոր կարող է օգտագործել Կարինեն։ (A) 3 (B) 4 (C) 5 (D) 6 (E) 7

- Սաթենիկը լրացնում է նկարը՝ ուղղանկյունների մեջ գրելով 1, 2 կամ 3 թվանշաններն այնպես, որ բոլոր ուղղանկյունները, որոնք ունեն ընդհանուր գիծ, պարունակեն տարբեր թվանշաններ: Երկու ուղղանկյուններ արդեն լրացված են (տե՛ս նկարը): Որո՞նք են «?» նշանով երկու ուղղանկյուններում գրված թվանշանները: (A) երկուսն էլ՝ 2 (B) մեկը՝ 1, իսկ մյուսը՝ 2 (C) մեկը՝ 2, իսկ մյուսը՝ 3 (D) մեկը՝ 1, իսկ մյուսը՝ 3 (E) երկուսն էլ՝ 1

- Ամեն անգամ, երբ կենգուրուն ցատկում է յոթ աստիճան վերև, ճագարը ցատկում է երեք աստիճան ներքև (տե՛ս նկարը): Ո՞ր համարով աստիճանի վրա նրանք կհանդիպեն: (A) 53 (B) 60 (C) 63 (D) 70 (E) 73

Աշխատակարգ, 28․02-04․03․2022
Ձոն տեխնոլոգիական ստուգատես
Մասնակիցներ՝ 2.2 դասարանի սովորողներ
Ժամկետը՝ մարտի 1-ից, ապրիլի 10-ը:
Նպատակը՝ Մայրկիկատոն-մայրիկագովք, մեդիահմտությունների՝ տեխնոլոգիական հմտություններ, գարնանամուտ՝ բույսերի խնամք, ծաղկաստանի ստեղծում:
Խնդիրները՝
- Բանավոր խոսքի զարգացում, երվակայության, ստեղծականության զարգացում,
- Ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում:
- Հոգատարության (խնամք), պատասխանատվության, հետևողականության դրսևորում՝ ուսումնական գործունեության ընթացքում:
Նկարագրությունը՝
Մայրենի
Հորինում ենք բանաստեղծություններ, գրում բարեմաղթանքներ, նկարում մայրիկներին՝ «Իմ մայրիկը»,նկարագրում , հորինում աքրոստիկոսներ մայրիկների անուններով: Պատրաստում հարցազրույց մայրիկների համար: Պատրաստում ենք Ռադիոնյութեր՝ «Մայրիկագովք»:
Մեդիահմտություն+տեխնոլոգիա
աշխատում ենք Power Point և Paint ծրագիրը, ստեղծում «Մայրիկաշար» ընթերցարաններ:
Ես և շրջակա + մեդիա՝ Ծառատունկ, ծաղկատունկ, միջավայրի խնամք:
«ԳԵՏԱԿԸ»
Հ. Թումանյան
Առաքելյան Մանվել
Նալբանդյան Էրիկ
Աբրահամյան Սաթենիկ
Հարությունյան Արայիկ
Մարկոսյան Արիելա
Փիլիպոսյան Թերեզա
Եսայան Էլինար
Շիրինյան Հայկ
https://youtube.com/shorts/6EK8Um-grIc?feature=share
Մարի Մամիկոնյան
Բաբաջաբյան Անգելինա
Հարությունյան Սյուզան
Ավետիսյան Անահիտ
Շահվերդյան Արթուր
Ավագյան Անգելինա
Հովսեփյան Ալեքս
«Ոսկու Կարասը»
Ես մեր ծերերիցն եմ լսել, մեր ծերերը՝ իրենց պապերից, նրանց պապերն էլ՝ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզը։ Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են։ Գարունքը, վարուցանքի ժամանակը որ գալիս է, եզը չի ունենում, թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին։ Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը՝ լիքը ոսկի։ Եզները լծած թողնում է, վազում է գյուղը հողատիրոջ մոտ։
— Հե՜յ, աչքդ լո՛ւս,- ասում է,- քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկավ, արի տա՛ր։
— Չէ՛, ախպե՛ր, էդ իմը չի,- պատասխանում է հողատերը։-Հողի վարձը դու տվել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գա, քունն է․ ոսկի է դուրս եկել, թող ոսկի լինի, էլի քունն է։
Սկսում են վիճել․ սա ասում է՝ քունն է, նա թե չէ՝ քունը։ Վեճը տաքանում է, իրար ծեծում են։ Գնում են թագավորի մոտ՝ գանգատ։
Թագավորը մի կարաս ոսկու անունը լսում է թե չէ՝ աչքերը չորս է բաց անում։ Ասում է․
— Ոչ քո՛ւնն է, ոչ դրա՛նը, իմ հողում կարասով ոսկի է դուրս եկել, իմն է։
Իր մարդկանցով գնում է, որ հանի, բերի։ Գնում է, կարասի բերանը բաց անել է տալի, տեսնում, ի՞նչ ոսկի, կարասը լիքը օձ․․․Զարհուրած ու կատաղած ետ է գալի։ Հրամայում է պատժեն անգետ ռանչպարներին, որ համարձակվել են իրեն խաբել։
— Չէ՜, թագավորն ապրած կենա,— գոռում են խեղճերով— մեզ ինչո՞ւ ես սպանում, լավ չես տեսել, օձ չկա էնտեղ, ոսկի՜ է, ոսկի՛․․․
Թագավորը նոր մարդիկ է ուղարկում, որ գնան, ստուգեն։ Մարդիկը գնում են, ետ գալի թե՝ ճշմարիտ, ոսկի է։
— Վա՜հ,— զարմանում է թագավորը։ Ասում է․ «Երևի լավ չտեսա, կամ տեսածս էն կարասը չէր»։
Առաջադրանքներ․
- Ինչպիսի՞ն են հեքիաթի հերոսները: Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը:
Հիմար, խորամանկ, բարի, չար, անխելք, ուրախ: - Բառակապակցություններիիմաստնարտահայտի՛րմեկբառով:
սուգ անել , միտք անել, վեր ընկնել - Խորհո՛ւրդ տուր հեքիաթի հերոսներին:
4.Paint նկարչական ծրագրով նկարի՛ր հեքիաթի հերոսներին:
5.Հորինի՛ր հեքիաթի նոր ավարտ, մուտքագրի՛ր:
«Կաքավիկ ռադիո» #18
Հարվային դպրոցի երկրորդ դասարանի սովորողները, ծնողները, ընտանիքի անդամները ներկայացնում են «ԿԱՔԱՎԻԿ» ընտանեկան ռադիոթատրոնը։ Այս ռադիոթողարկմանը ներկայանում է Մովսեսյան Միքայելը մորաքրոջ հետ։ Նրանք ընթերցում են Հ․ Թումանյանի «Տերն ու ծառան»։
«Կաքավիկ ռադիո» #17
Հարվային դպրոցի երկրորդ դասարանի սովորողները, ծնողները, ընտանիքի անդամները ներկայացնում են «ԿԱՔԱՎԻԿ» ընտանեկան ռադիոթատրոնը։ Այս ռադիոթողարկմանը ներկայանում է Խաչատրյան Գաբրիելան մայրիկի հետ։ Նրանք ընթերցում են Հ․ Թումանյանի «Անխելք մարդը»։
«Անբան Հուռին»
Նալբանդյան Էրիկ
Ավագյան Անգելինա
Հովհաննիսյան Վարդան
Մարի Մամիկոնյան
Առաքելյան Մանվել
Մովսեսյան Միքայել
Հարությունյան Սյուզան
Փիլիպոսյան Թերեզա
Մարկոսյան Արիելա
Շիրինյան Հայկ
Շահվերդյան Արթուր
Բանավոր մաթեմատիկա 21-25.02.2022
Լուծում ենք <<Կենգուրու>> մրցույթի խնդիրներ։
1.(A) 6 (B) 7 (C) 8 (D) 10 (E) 15

- Ի՞նչ թիվ է թաքնված քառակուսու հետևում:(A) 3 (B) 4 (C) 5 (D) 6 (E) 7