Ամանորյա տոնախմբությունը Հարավային դպրոցում գունեղ ու ուրախ էր: Երկրորդ դասարանի սովորողները եռալեզու երգերով ու բանաստեղծություներով տոնախմբությունն իսկակական հեքիաթ դարձրին:
Месяц: Декабрь 2021
Հացթխիկի ծես
Սովորողների ամենասիրելի ծեսերից է Հացթխիկի ծեսը: Այս տարի ևս այն իրականացրինք մեծ ոգևորությամբ՝ ծիսական երգերով ու պարերով:
Ամանորյա տրամադրություն
Երկրորդ դասարանի սովորողները զարդարում են դասարանը: Սովորողների կարծիքով ՝ այս անգամ մեր անսովոր տոնածառը միաժամանակ շատ խելացի է, քանի որ պատրաստել ենք շատ գրքերից:
Պատրաստում ենք օրացույց
Ամանորին ընդառաջ պատրաստում ենք դեկտեմբերի դասարանական օրացույց:
Մանկավարժական ճամբարի աշխատակարգ 27-30.12
- Սովորողների աճի բնութագրերի լրացում
- Հունվարյան նախագծերի մշակում
- «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի առցանց հավաք. առցանց հարթակի հղումը
- Ամանորյա համերգ-հանդիպում 28.12
- Ենթակայքի պատասխանատու՝ հունվարի 3-ին:
Առաջին ուսումնական շրջանի ամփոփում
Սեպտեմբեր
«Ուսումնական ամառ» նախագծի ամփոփում
Ուսումնական ճամփորդություն՝ «Գիտելիքի օրը Էդիթ Պրինտ հրատարակչությունում»
«Ես» նախագիծ
Ուսումնական ճամփորդություն. «Անկախության տոն. բարձունքների նվաճում»
Բանավոր մաթեմատիկա/
«Հարավի բնապահպանները»
«Կաքավիկ» ընտանեկան ռադիոթատրոն
Հոկտեմբեր
«ԿԱՔԱՎԻԿ» ընտանեկան ռադիոթատրոն
Ուսումնական ճամփորդություն դեպի Պլանետարիում
Հարթակում ծնողն է. «Մասնագիտություններ. հոգեբանի մասնագիտություն»
Նոյեմբեր
Լավաշթխիկի ծես
Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ, ծնողներ
Ժամկետը՝ դեկտեմբերի 23
Վայրը՝ Ուսումնական Ագարակ
Նպատակը՝ անհատական և խմբային՝ լեզվական, մաթեմատիկական, բնագիտական, երաժշտական, տեխնոլոգիական գործունեությունների միջոցով նախապատրաստել և իրականացնել «Լավաշթխիկ» ծեսը:
Խնդիրները, գործունեությունը
- Կարդալ տեղեկատվական նյութեր հացի տարբեր տեսակների մասին, դիտել տեսանյութեր ցորենից հաց ստանալու, լավաշ թխելու գործընթացի մասին
- Կարդալ ավանդություններ հացի մասին:
- Հորինել պատմություններ հացի մասին
- Տնկել ցորեն, հետևել աճին, կատարել դիտարկումներ
- Տեսանյութեր
«Կախարդական լավաշը» մուլտֆիլմի դիտում
Կախարդական լավաշի խորհուրդը գալիս է դարերի խորքից՝ մեր պապիկների ու տատիկների խրատներից, ու մեզ սովորեցնում, որ երջանկությունը աշխատանքի մեջ է: 1988 թվականին «Հեքիաթ Նաղաշ անունով տղայի և հացի մասին, որի անունն է լավաշ» հեքիաթի հիման վրա նկարահանված «Կախարդական լավաշ» մուլտֆիլմը պատմում է Նաղաշ անունով մի բարի տղայի մասին, ով ապրում էր լավաշ թխող իր մայրիկի հետ: Լավաշով է սնվում ու մեծանում նաև Նաղաշը: Բայց հայոց աշխարհում տղաները շուտ են մեծանում, մոռանում մանկական խաղերի մասին ու դառնում օգնական ծնողների համար: Նաղաշն էլ որոշում է գտնել իր «սրտի գործը» ու մոր թխած լավաշներից մեկը վերցնելով` ճանապարհ է ընկնում: Փորձությունների ու անհաջողությունների միջով անցնելով` Նաղաշը հասկանում է, որ երջանկություն կարելի է գտնել միայն հարազատ հողում: Վերադառնում է տուն, մի լավաշաչափ հող է մաքրում քարերից, վարում է, ցանում, ջրում սեփական քրտինքով, և հողը նրան վարձահատույց է լինում ու առատ բերք պարգևում:
Ստեղծագործություններ
- Ճնճղուկներ
- Տատիկ զալուր կըմաղեր
- Ջաղացի երգը
- Լորիկ
Սովորողների տպավորությունները թատրոնից
Առաքելյան Մանվել
Այսօրվա ճամփորդությունը շատ ուրախ էր ու հետաքրքիր: Մենք գնացել էինք կինոթատրոն: Այնտեղ շատ գեղեցիկ ներկայացում ցուցադրվեց: Ես շատ հավանեցի Մաուգլիին, նա դարձավ իմ սիրած հերոսներից: Երբ ամառը գա , ես կհագնեմ Մաուգլիի նման և կզբոսնեմ քաղաքում ու կուրախացնեմ բոլորին:
Մամիկոնյան Մարի
Այսօր իմ դասընկերների հետ գնացել էինք հրաշալի ճամփորդության։ Այցելել ենք Կ. Ստանիսլավսկու անվան թատրոն, որտեղ դիտել ենք «Մաուգին» ներկայացումը։Ես այն շատ հավանեցի։ Ներկայացումը շատ հետաքրքիր էր։ Հասկացանք, որ մարդը և կենդանիները բարեկամ են։ Թատրոնում հանդիպեցինք Ձմեռ պապիկին և ձյունանուշին։ Այսքանը իմ օրվա մասին։
Եսայան Էլինար
Այսօր դեկտեմբերի 21-ն է, մենք դասարանցիներով գնացել էինք Ստանիսլավսկու անվան թատրոն: Դիտեցինք Մաուգլի ներկայացումը: Ինձ դուր եկավ, շատ հետաքրքիր էր, ափսոս, շատ ափսոս կարճ էր: Հետո վերադարձանք դպրոց:
Սակայն այսքանով չավարտվեց իմ ուրախ օրը, երեկոյան եկավ առաջին ձյունը :
Ես շատ ուրախ եմ:
Ավագյան Անգելինա
Մենք այսօր գնացել էինք Ստանիսլավսկու անվան թատրոն «Մաուգլին» դիտելու ։Հերոսներն էին գայլերը, կատուն, շունը, վագրը, Մաուգլին։Ներկայացումը ինձ շատ դուր եկավ։
Ավետիսյան Անահիտ
Այսօր մենք ավտոբուսով գնացել էինք թատրոն, այնտեղ մենք դիտել ենք Մաուգլիի մասին ներկայացումը : Մենք տեսել էինք ձմեռ պապիկին և ձյունանուշին: Ես շատ էի հավանել ներկայացումը, այնտեղ կար գայլերի ոհմակ , վագր, օձ և ամենագլխավորը Մաուգլին էր:
Մարկոսյան Արիելա
Այսօր ես կպատմեմ ,որ ես իմ դպրոցի հետ գանցել եմ թատրոն։
1.պարելու մասը ինձ շատ դուր եկավ, ես խոսելու մասը չսիրեցի որովհետև ես Ռուսերեն չգիտեմ։ Ես շատ եմ սիրում իմ դասատուի ու ընկերների հետ ճամփորդել։
«Մի բաց նամակ ամենքին»
Հ.Թումանյան
Դաշտ ու անտառ, գյուղի ճամփան
Ծածկվել են մի թիզ ձյունով,
Էլ չի ճարվում ուտելու բան,
Ո՞վ էր տեսել էս տեսակ սով։
Ոչ մի ցորեն, ոչ մի հատիկ…
Խնդրում ենք ձեզ, բարի՛ մարդիկ,
Աստծու սիրուն, մի կտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։
Շուտով կգան օրեր գարնան,
Մենք ձեզ համար կերգենք զվարթ
Ու փոխարեն ձեր լավության՝
Ձեր պարտեզը, այգին ու արտ
Կմաքրենք մենք թրթուրներից,
Ճիճուներից ու որդերից,
Միայն հիմի մի կտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։
Մի խումբ ծիտիկների կողմից՝
Ծիտիկ Ճնճղուկյան
«Ուսումնական ձմեռ» նախագիծ
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.2 դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ
Ժամկետը՝Դեկտեմբերի 25-ից, հունվարի 10-ը
Նպատակը՝ Ուսումնական ձմեռն(արձակուրդը) անցկացնել ուսուցողական, հետաքրքիր, մասնակցել «Ուսումնական ձմեռ» նախագծին:
Թեմաները՝
- Ամանրի գիշերը, իմ ցանկությունների իրականացումը
- Ամանորյա զարդարանք՝ «Մեր ամանորյա տունը, այգին, բակը, եղևնին»/Ամանորյա Երևան
- Ամանորյա ընթերցանություն
- Ամանորյա ներկայացում ընտանիքի անդամների հետ
- Տոնական մեդիաբացիկների պատրաստում
- Բնագիտական նյութերի պատրաստում
Նկարագրությունը՝ Ընտրեք թեմաներից երկուսը և իրականացրեք ընտանիքի անդամների հետ:
Ամանորի գիշերը, ամանորյա հրաշքներ՝ փոքրիկ պատումի կամ տեսանյութի միջոցով պատմի՛ր՝ ինչպես անցկացրցիր Ամանորի գիշերը, կիսվի՛ր քո տպավորություններով: Նկարի՛ր Paint նկարչական ծրագրով:
Ամանորյա ընթերցանություն՝ կարադա՛ քո սիրելի հեքիաթների գիրքը կամ այլ ստեղծագործութուններ ու գրքեր, որոնք սովորաբար կարդում ես: Տեսանյութի կամ պատումի տեսքով կիսվի՛ր քո կարծիքով՝
- պատմի՛ր ինչ ստեղծագործություն ես կարդացել,
- ո՞վ է հեղինակը,
- ինչի՞ մասին է,
- քեզ դուր եկա՞վ,
- ո՞ր կերպարին կցանկանայիր նմանվել,
- խոհուրդ կտա՞ս ընկերներիդ կարադալ, ինչո՞ւ:
Ամանորյա զարդարանք՝ տունը, տոնական եղևնին զարդարելիս, երգի՛ր ամանորյա երգեր, բանաստեղծություններ կամ պատմի՛ր ինչ գիտես Ամանորի մասին:
Տոնական մեդիաբացիկների պատրաստում՝ Paint նկարչական ծրագրով ստեղծի՛ր ամանորյա մեդիաբացիկներ, գրի՛ր մաղթանք, շնորհավորանք:
Բնագիտական նյութերի պատրաստում՝ կատարում են բնագիտական փորձեր: