Ուսումնական ճամփորդություն դեպի Mind Center

Օրը՝ հունվարի 18 , ժամը 11.00-14.00

Վայրը՝ Երեխաների զարգացման ու զվարճանքի կենտրոն.  Mind Center

Հասցե՝ Ք. Երևան, Չեխով 17/6

Երթուղի՝ Իսակովի պողոտա-Բագրատունյաց փողոց— Չեխովի փողոց

Նպատակը՝ Բնագիտատեխնկական ստուգատեսի շրջանակներում այցելել Mind center կրթական կենտրոն, իրականացնել լեգո կոնստրուկտորների, ռոբոտաշինության ուսումնասիրում: Մասնակցել այլընտրանքային, հետաքրքիր ժամանցի, որի ընթացքում սովորողները ձեռք կբերեն օգտակար, արդի գիտելիքներ:

Նպատակը, խնդիրները

  • Ճամփորդական կանոնների յուրացում, պահպանում.
  • Կառուցողական մտածողության զարգացում.
  • Նախասիրությունների բացահայտում, զարգացում.
  • Թիմով աշխատելու հմտության զարգացում.

Նկարագրություն՝ Ձմեռային ճամբարի ընթացքում ջոկատների սիրելի գործունեությունն է նաև տարբեր բարդությունների լեգո կոնստրուկտորների կառուցումը, ռոբոտաշինությունը: Ծրագրում՝

Պրեզենացիա,

Լեգոժամ՝ կոնստրուկտորների կառուցում՝ տարբեր բարդության,

Ռոբոտաշինություն

Նախապատրաստական աշխատանք՝ Ճամբարականների հետ կունենանք զրույց-քննարկում ռոբոտաշինության, կոնստրուկտորների մասին, կհստակեցնենք, կամբողջանցնեք մեր տեղեղեկությունները, պատկերացումները թեմայի մասին, ճամփորդությունից հետո կհասկանանք՝ ինչ նոր տեղեկություններ ստացանք, արդյո՞ք արդյունավետ էր ճամփորդությունը։ Նախապես կընտրենք պատկերը, թեման, որի վրա աշխատելու ենք կենտրոնում։ Քարտեզի օգնությամբ կնշենք ճանապարհը, որով անցնելու ենք, կհաշվենք ճանապարհի վրա ծախսվող ժամանակը։

Ընթացքի ու տպավորությունների մասին՝ առանձին պատումներով:

Ամփոփում՝

Նախապատրաստական աշխատանք

Ճամփորդություն դեպի Mind center

Պատմում են սովորողները. տպավորություններ ճամփորդությունից

Оставьте комментарий