«ՄԻ հարց՝ ես, մի հարց՝ դու»․ համագործակցային նախագիծ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.2 և Արևմտյան դպրոցի 2.3 ջոկատներ

Նպատակը՝ Նպաստել երկու դպրոցների ջոկատի ճամբարականների միջև համագործակցությանը, վիկտորիանա-խաղի միջոցով հարստացնել սովորողների գիտելիքները և խթանել նոր տեղեկություններ փնտրելու, գտնելու կարողությունը։

Ժամկետ՝ հունվար ամիս

Խնդիրները՝
Կազմակերպել տարբեր ջոկատների համագործակցությունը։

Նախագծի ընթացքը՝ Ճամբարականները նախապես պատրաստում են մի հարց քննարկում, փնտրում համացանցում, հարցը մուտքագրում են, նկարում paint ծրագրով։ Ճամբարականների հարցերը քննարկում ենք միասին, հավաքում բոլորը power point ծրագրում, գրված են լինում հարցերը՝ համապատասխան նկարներով, առանց պատասխանների։ Աշխատանքը պատրաստում են երկու դպրոցների ջոկատները, փոխանակում, ստացած՝ անծանոթ հարցերը քննարկում ենք միասին, փորձում համացանցի միջոցով գտնել պատասխանները։ Նախագիծն ամփոփում ենք երկու ջոկատներում կլր սեղան քննարկումով, դասարանական բլոգներում պատրաստած հարցերի հրապարակումով։ Կլոր սեղանի շուրջ քննարկում ենք հարցերը, ճամբարականները պատմում են՝ իրենց հարցի մասին,՝ ինչպե՞ս են գտել, ու՞մ օգնությամբ, ճիշտ է արդյո՞ք պատասխանը։

Արդյունքները կամփոփվեն, ֆոտոշարքերի և power point հարցադարանների միջոցով։

Ամփոփում՝

նախնական համագործակցություն՝ «Համագործակցային նախագիծ»

Հարավային դպրոց

Արևմտյան դպրոց

Оставьте комментарий