Բլոգուսուցման նախագիծ

Մասնակիցներ՝ 2.2 դասարանի սովորողներ

Ժամանակահատված՝ մայիս-օգոստոս

Կրթահամալիրի յուրաքանչյուր աշխատող, սովորող վարում է անհատական բլոգ: Սովորողները բլոգ վարում են 2-րդ, 3-րդ դասարանից սկսած: Բլոգն այն ուսումնական տարածքն է, որտեղ երևում է յուրաքանչյուրի ուսումնական գործունեությունը: Բլոգում հստակ երևում են սովորողների նախասիրություններն ու զարգացման փուլերը: Բլոգուսուցման նախագիծը սկսել ենք 3-րդ դասարանի սովորողների հետ սովորող-սովորեցնող նախագծով:

Նպատակ

3-րդ դասարանի սկզբում սովորողների անհատական բլոգներ բացում, բլոգուսուցում, բլոգի վարում:

Խնդիրներ

  • Բլոգի բացում
  • Արտաքին ձևավորում
  • Բաժինների բացում
  • Բլոգային աշխատանքի յուրացում՝ տեքստային նյութերի տեղադրում, յութուբից նյութի տեղափոխում, նկարների ներբեռնում, հղումի տեղադրում և հեռացում

Արդյունք՝

Սովորողները կունենան իրենց բլոգները, ավելի մեդիահմուտ կլինեն, իրենց նյութերը կտեղադրեն արդեն անհատական բլոգներում, ուսումնական գործունեությունը կկազմակերպվի նաև իրենց բլոգների միջոցով:

Օգնող տեսադասեր՝

Տեսադասեր ՝

  1. Edublogs.org կրթական բլոգային տարածքում նոր բլոգի ստեղծում

2. Բլոգի թեմայի ընտրություն

3. Բլոգի արտաքին տեսքի կազմաձևում

4. Հղումների ավելացում

5. Բաժինների ավելացում

6. Բլոգի էջերի խմբագրում

7. Բլոգում նյութի հրապարակում

8. Նյութի կիսում

9.Youtube-ի տեսանյութի հրապարակում բլոգում

10. Հրապարակված նյութի խմբագրում կամ ջնջում

11. Բառի վրա հղումի կցում

12. Բլոգի Պատկեր ցուցանակի կցում

13. Բլոգի Տեսանյութեր և Ձայնանյութերցուցանակների հնարավորությունները

Արդյունք

Ամփոփում՝

Оставьте комментарий