Հունիսի մեկը ճամբարում նշեցինք մեծ ոգևորությամբ։ Ճամբարականների հետ խոսեցինք երեխաներին պաշտպանելու մասին․ ինչու՞ և ինչից պետք է պաշտպանել երեխաերին, նկարեցինք ւրախ ժպտացող երեխաներ, կերանք պաղպակ , վայելեցինք ճամբարային ուրախ օրը:
День: 5 июня 2022
Ճամբարային երկրորդ՝ «Թարս» օրը
Ճամբարային երկրորդ օրը Հարավային դպրոցում <<թարս >> օր էր։ Բոլորիս կոշիկները խառնվել էին, հագուստը թարս էր։ Սովորողների հետ խաղացինք թարս խաղեր, երգեցինք թարս երգեր, հորինեցինք թարս հորինուկներ, նկարեցինք թարս նկարներ։ <<Թարս>> օրն իրականում թարս չէր, ընդհակառակը ՝ շատ զվարճալի ու հետաքրքիր ստացվեց։
Ճամբարային առաջին օր
«Կաքավիկ» ջոկատի ճամբարականներն ամառային ճամբարը սկսեցին ուրախ պղպջակատոնով։ Առավոտյան ընդհանուր պարապմունքին երգերով, պարերով, ուրախ պղպջակներով ազդարարեցինք ճամբարի սկիզբը։ Չփչփիկներով, ջրային խաղերով, երգերով արեցինք նաև լողավազանի բացումը։
ԻՄ ՀԵՌԱՎԱՐ ՃԱՄԲԱՐԸ
Ուսումնական չորրորդ շրջանը՝ ամառային ճամբարը, հեռավար սովորող Մարին Մամիկոնյանը անցկացնում է ԱՄՆ-ում։ Մարին հետ չի մնում իր ընկերներից և լողալով, չփչփիկներով, ջրային խաղերով դիմադրում ամռան շոգին։
ՀՈՒՆԻՍՄԵԿՅԱՆ ԶԲՈՍԱՆՔ
Հեռավար սովորող Մարին պատմում է հունիսմեկյան զբոսանքի մասին։
<<Հունիսի մեկը երեխաների պաշտպանության օրն է։ Այս տարի ես այդ օրը եղել եմ և շատ ուրախ, և շատ տխուր, քանի որ հեռու եմ եղել իմ ընկերներից, սակայն երկար բաժանումից հետո հանդիպել եմ եղբորս և քրոջս։ Հունիսի մեկը անցկացրել եմ <<Universal Studio>>-ում։ Ամեն բան շատ տպավորիչ էր, տեսել եմ իմ սիրած մուլտհերոսներին,նստել եմ տարբեր տեսակի ատրակցիոններ,սակայն շատ հոգնեցուցիչ էին հերթերը, որոնց սպասում էինք մինչև երկու ժամ։