Ընթերցող ճամբարական

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.2 «Կաքավիկ» ջոկատի ճամբարականներ

Ժամկետ՝ 30.05-10.06

Նպատակը՝ Ընթերցել, ճամբարում իրականացնել ընթերցում-քննարկում, առանձնացնել և քննարկել կերպարների դրական և բացասական հատկանիշները։ Զարգացնել լսելու և վերլուծություն անելու ունակությունը, ճամբարականներին ծանոթացնել տարբեր հեղինակներին։

Продолжить чтение «Ընթերցող ճամբարական»

«Կաքավիկ» ռադիո #30

Հարավային դպրոցի երկրորդ դասարանի սովորողները, ծնողները, ընտանիքի անդամները ներկայացնում են «ԿԱՔԱՎԻԿ» ընտանեկան ռադիոթատրոնը։ Այս ռադիոթողարկմանը կներկայանում է Յուրին ։ Նա մայրիկի, հայրիկի և փոքրիկ եղբոր՝սեբաստացի Շավարշի հետ, ընթերցում է Ջանի Ռոդարիի «Գքից փախած մկնիկը»:

Ճամփորդապատումներ

Տերտերյան Յուրի

Ավետիսյան Անահիտ

Եսայան Էլինար

Բաբաջանյան Անգելինա

Եվս  մեկ  հետաքրքիր  ճամփորդություն,  որի  մասին  կցանկանամ  պատմել:

Այսօր ես բացահայտեցի Ապարանի գյուղ Լուսագյուղը իր գեղեցիկ ծաղկաշատ դաշտերով,  մաքուր օդով: Մենք Լուսագյուղի իմ նոր ընկերների հետ իրականացրեցինք Համբարձման ծեսը ,երգեր երգեցինք և շուրջ պար պարեցինք: Այցելեցինք Թուխ  Մանուկ  եկեղեցին, որտեղ  կատարեցինք եկեղեցական երգեր:

Մեր գեղեցիկ օրը շատ արագ ավարտվեց և մենք վերադարձանք Երևան:չմլ

Հարությունյան Սյուզան

Այսօր մենք գնացին դեպի Լուսագյուղ։ Մենք հավաքեցինք ծաղիկներ և հյուսեցինք պսակներ։Հետո գնացինք Լուսագյուղի դպրոցը,և արեցինք Համբարձման ծեսը, վիճակ հանեցին և կարդացինք, տղաները եկան և գողացան տիկնիկը, մենք նրանց փորձում էին՝ բռնել և բռնեցինք։ Դրանից հետո մենք բարձրացանք դեպի Թուխ Մանուկ եկեղեցի։ Դե ինչ, հաջողություն։

Թումասի Սոֆի

Ես Սոֆին եմ։ Այսօր ես կպատմեմ ճանփորտության մասին, մենք գնացել էինք դաշտ, որ հավաքեինք ծաղիկներ և ծաղիկներից սարքեինք ծաղկեպսակներ։ Հետո գնացինք Լուսագյուղի դպրոց։ Դպրոցցի սովորողների հետ նշեցինք Համբարձումը։ Այնտեղ նրանք մեզ նվիրեցին ծաղիկներ և ծաղկեփսակներ։ Մենք երգեցինք և տղաները գողացան տիկնիկն ու կուժը։ Աղջիկները վազում էին իրանց ետևի, հետո բռնեցին։ Հետո մենք գնացինք բարջունք հաղթահարելու։ Հաղթահարեցինք, երգեցինք Թուխ Մանուկ եկեղեցում և վերադարձանք դպրոց։

Շահվերդյան Արթուր

Մենք գնացել էինք Լուսագյուղի դպրոցի։ Այնտեղի սովորողների հետ խաղացինք խաղեր, պարեցինք պարեր , իրականացրինք Համբարձման ծեսը։ Վերջում հաղթահարեցինք բարձունք՝ Թուխ Մանուկի բարձունքը։ Այնտեղ մենք տեսանք շատ ծաղիկներ և շատ կենդանիներ:

Նալբանդյան Էրիկ

Մենք այսօր գնացել էինք Լուսագյուղ։ Ճամփորդությունը սկսեցինք այցով Լուսագյուղի դպրոց:Մեզ դիմավորեցին երկրորդ դասարանի սովորողները:Մենք շրջեցինք դպրոցում, ներկայացրինք մեր կրթահամլիրը,երգեցինք ազգային երգեր, պարեցինք պարեր: Լուսագյուղի դպրոցի սովորողների հետ միասին գնացինք բարձունք հաղթահարելու՝ դեպի Թուխ Մանուկ վանք:Այնտեղ էլ անցկացրինք համբարձման ծեսը, երգեցինք համբարձման երգերը։ Համբարձման ծեսը շատ հետաքրքիր էր։

Սեբաստացիական ողջույն Թուխ Մանուկի բարձունքից

Մայիսի 23-ին Հարավային դպրոցի 2-րդ դասարանի սովորողներն իրականացրին համագործակցային նախագիծ Լուսագյուղի դպրոցի սովորողների հետ:Սովորողների հետ ծանոթանացանք, շրջեցինք դպրոցում, ընկերացանք և մեծ ոգևորությամբ նշեցինք ամենագեղեցիկ Համբարձման ծեսը: Էլ ի՞նչ ընկերներ, որ իրար հետ ճանապարհ չանցնեն: Լուսագյուղի սովորողների հետ հաղթահարեցինք Թուխ մանուկի բարձունքը:

Շաբաթվա աշխատակարգ․ 23-27.05

Շաբաթվա ուսումնական նախագծեր՝

Մայիսյան 17-րդ հավաք
«Կաքավիկ» ընտանեկան ռադիոթատրոն
Ուսումնական ճամփորդություն․ բարձունքի հաղթահարում՝

Լուսագյուղի Թուխ Մանուկ բարձունքի հաղթահարում

Продолжить чтение «Շաբաթվա աշխատակարգ․ 23-27.05»

Ամառային ուսումնական ճամբար․ 30.05-10.06.2022

Մասնակիցներ՝  «Կաքավիկներ» ջոկատի ճամբարականներ

Ժամկետը՝ 30.05-10.06.2022

Ճամբարականին անհրաժեշտ իրեր՝

  • Արևային գլխարկ
  • Մարզահագուստ
  • Մարզակոշիկ
  • Լողի պարագաներ/լողազգեստ, ռետինե հողաթափ, գլխարկ, սրբիչ/
  • Ջրի շիշ

Ամառային ուսումնական ճամբարի ուղղվածությունն ըստ օրերի՝

Продолжить чтение «Ամառային ուսումնական ճամբար․ 30.05-10.06.2022»

Պարուսուցումը՝ որպես «Իմացումի հրճվանք» ծրագրի բաղկացուցիչ

Մխիթար Սեբաստացի կրթահմալիրում Իմացումի հրճվանք ծրագրի կարևոր բաղկացուցիչն է ազգային երգի և պարի ուսուցումը։ 2.2 դասարանի սովորողները մեծ ոգևորությամբ են մասնակցում նոր պարերի ուսուցմանը։ Ուսուցանվող պարերի ընտրությունը կատարում ենք սովորողների հետ միասին՝ երաժշտության մասնագետ Մարիամ Մնացականյանի օգնությամբ։

Продолжить чтение «Պարուսուցումը՝ որպես «Իմացումի հրճվանք» ծրագրի բաղկացուցիչ»

Եռամարտի ստուգատես

Հարավային դպրոցի 2.2 դասարանի սովորողները մայիսյան հավաքի շրջանակում իրականացրին եռամարտի ստուգատես: Նախապես իրականացրին նախավարժանք, շարային վարություններ, քշեցին հեծանիվ, որից հետո մարզական օրը շարունակվեց Արևմտյան դպրոց-պարտեզի փակ լողավազանում ՝լողի պարապմունքով:

Եռամարտի ստուգատես

Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի կարևոր բաղադրիչ է եռամարտի կազմակերպումը։ Կրթահամալիրի դպրոցներում ուսումնական պլաններով ֆիզկուլտուրան 1-3-րդ դասարաններում ամենօրյա պարապմունքներ են, որոնք ներառում են մարմնամարզություն, շարժուն խաղեր, հեծանիվ: Առաջին դասարանցիների համար պարտադիր են լողի պարապմունքները՝ ձմռանը փակ լողավազանում, ամռանը՝ բացօթյա: Չորրորդ դասարանցիների ֆիզկուլտուրայի պարապմունքները ներառում են մարմնամարզություն, վազք, հեծանիվ, ծանոթացում տարբեր մարզաձևերի: 
Կրթահամալիրում ռազմամարզական կրթության կազմակերպման մասին ավելին կարդացե՛ք Գևորգ Հակոբյանի հոդվածում։

Մայիսյան 17-րդ հավաքի շրջանակներում եռամարտի ստուգատեսը կանցկացվի Հարավային դպրոց-պարտեզի բաց ուսումնական տարածքներում, բացօթյա լողավազանում, հեծանվաուղղում։ 

Ժամկետը՝ Մայիսյան հավաք, մայիսի 18

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.2 դասարանի սովորողներ

Նպատակը՝ ստուգատեսի միջոցով ստուգել սովորողների ձեռք բերած մարզական կարողությունները եռամարտի առանձին բաղկացուցիչներով՝

  • նախավարժանք
  • հեծանվավարություն 
  • վազք
  • լող

Եռամարտի, մարզական ստուգատեսային օրացույց

Ընթացքը՝ Վազք, հեծանիվ, լող