Ճամբարային չորրորդ և հինգերորդ օրերը

Ճամբարի առաջին շաբաթն ավարտեցինք ուրախ, հետաքրքիր խաղերով , նախագծերով։ Իրականացրինք ընթերցող ճամբարական նախագիծը։ Այս անգամ ընթերցեցինք տարբեր հեքիաթներ, առակներ դասարանական փոքրիկ գրադարանից։ Ընթերցանությունն ավելի հետաքրքիր էր դարձնում բացօթյա միջավայրը՝ լողափին՝ փոքրիկ գորգերի վրա։

Ճամբարականների համար հետաքրքիր ու սիրելի զբաղմունք է կավով աշխատանքը։ Քանի որ ճամբար է ու ամառ, մեր սիրելի տեղը, խաղը, նկարը, հորինուկը կապում եք լողալու, ջրի հետ, կավով աշխատելիս ևս որոշեցինք ծեփել ջրային կենդանիների։

Ճամփորդություն դեպի Սաղմոսավանք

Վայր՝ Արագածոտնի մարզ, Սաղմոսավանք, Մուղնի
Օր՝ Հունիսի 9
Մեկնում՝ ժ. 9:30
Վերադրաձ՝ ժ. 15:30
Մեկնարկի վայր՝ Հարավային Դպրոց-պարտեզ ժ. 9:30
Վերադարձը՝ Հարավային Դպրոց-պարտեզ ժ. 15:30
Դասարան՝ Հարավային Դպրոց-պարտեզ 2.1 եւ 2.2 դասարանններ, Վայոց ձորի մարզից ժամանած ճամբարականներ։

Продолжить чтение «Ճամփորդություն դեպի Սաղմոսավանք»