
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1.2 և 2.2 դասարանի սովորողներ
Ճամփորդության վայր` Ջրվեժի անտառապարկ
Երթուղի՝ Հարավային դպրոց-Երևան-Կենտրոն-Նոր Նորք- Ջրվեժի անտառ(21կմ)
Ճամփորդության օրը` 20.11.2020թ.
Տևողությունը` 10:30-15:00
Ճամփորդության նկարագրությունը՝
- Առավոտյան դպրոցից երթուղիներով շարժվում ենք դեպի Ջրվեժի անտառապարկ
- Քայլարշավ անտառապարկով, աշնանային բնության ուսումնասիրում, քննարկում, ֆիքսում լուսանկարների միջոցով
- երգերի, բանաստեղծությունների ֆլեշմոբ
- «Աշնան խշշոցը՝ շրխկաններով» նախագծի իրականացում
- «Ռոդարիական թարս հարցեր» սովորող-սովորեցնող նախագծի իրականացում
Նպատակը՝Ուսումնական աշուն նախագծի ամփոփում, սովորողների ստեղծագործական, երաժշտական, հայրենագիտական, աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում։
Անհրաժեշտ միջոցներ
- ճամփորդական ուսապարկ
- մետաղայա և փայտե գդալներ
- նախապես պատրաստված շրխկաններ
- թվային միջոցներ՝ ձայնագրիչ, հեռախոս, ֆոտոխցիկ
Խնդիրները
- Գործունեության նախատեսում և իրականացում
- Խմբով աշխատելու կարողությունների զարգացում
- Շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում
Ակնկալվող արդյունքները
- Ծանոթանում են տեղանքին, այգուն
- Հավաքում են տեղեկություններ, պատմում և ձայնագրում են իրենց տեսածի և լսածի մասին, զարգանում է բանավոր խոսքը։
Դպրոց վերադառնալուց հետո բոլոր աշխատանքները կթվայնացվեն և կտեղադրվեն դասարանական բլոգնում ։
Նախապատրաստական աշխատանք՝
Արդյունք՝