Մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ, ծնողներ
Ժամկետը՝ դեկտեմբերի 1
Վայրը՝ Ուսումնական Ագարակ
Նպատակը՝ անհատական և խմբային՝ լեզվական, մաթեմատիկական, բնագիտական, երաժշտական, տեխնոլոգիական գործունեությունների միջոցով նախապատրաստել և իրականացնել «Լավաշթխիկ» ծեսը:
Խնդիրները, գործունեությունը
- Կարդալ տեղեկատվական նյութեր հացի տարբեր տեսակների մասին, դիտել տեսանյութեր ցորենից հաց ստանալու, լավաշ թխելու գործընթացի մասին
- Կարդալ ավանդություններ հացի մասին:
- Հորինել պատմություններ հացի մասին
- Տնկել ցորեն, հետևել աճին, կատարել դիտարկումներ
- Տեսանյութեր
«Կախարդական լավաշը» մուլտֆիլմի դիտում
Կախարդական լավաշի խորհուրդը գալիս է դարերի խորքից՝ մեր պապիկների ու տատիկների խրատներից, ու մեզ սովորեցնում, որ երջանկությունը աշխատանքի մեջ է: 1988 թվականին «Հեքիաթ Նաղաշ անունով տղայի և հացի մասին, որի անունն է լավաշ» հեքիաթի հիման վրա նկարահանված «Կախարդական լավաշ» մուլտֆիլմը պատմում է Նաղաշ անունով մի բարի տղայի մասին, ով ապրում էր լավաշ թխող իր մայրիկի հետ: Լավաշով է սնվում ու մեծանում նաև Նաղաշը: Բայց հայոց աշխարհում տղաները շուտ են մեծանում, մոռանում մանկական խաղերի մասին ու դառնում օգնական ծնողների համար: Նաղաշն էլ որոշում է գտնել իր «սրտի գործը» ու մոր թխած լավաշներից մեկը վերցնելով` ճանապարհ է ընկնում: Փորձությունների ու անհաջողությունների միջով անցնելով` Նաղաշը հասկանում է, որ երջանկություն կարելի է գտնել միայն հարազատ հողում: Վերադառնում է տուն, մի լավաշաչափ հող է մաքրում քարերից, վարում է, ցանում, ջրում սեփական քրտինքով, և հողը նրան վարձահատույց է լինում ու առատ բերք պարգևում:
Ստեղծագործություններ
- Ճնճղուկներ
- Տատիկ զալուր կըմաղեր
- Ջաղացի երգը
- Լորիկ