Աշխատակարգ՝ նոյեմբեր 16-20

Իրականացվող նախագծեր՝

Մայրենի՝  Հովհաննես Թումանյան՝ «Աշուն» բանաստեղծություններ, «Հ, Թումանյան ՝ «Պոչատ աղվեսը» , «Սուտասանը» հեքիաթներ, կարդալ, քննարկել, բառերը  հեգել, վանկատել, կազմել բառակապակցություն, նախադասություն։

Լեզվագործունեություն՝ շաբաթվա բառը՝ «թթու», վերհիշել, մուտքագրել սովորած բառերը։

Մաթեմատիկա՝ Բանավոր հաշիվ ՝ 1-ից մինչև 100: Մեկից տասը թվերի անվանումները: 10- սահմանում գումարում-հանում/ հետ, առաջ, երկուական հաշիվ, զույգ, կենտ թվեր: Խնդիրների կազմում և լուծում:

Ես և շրջակա ՝«Տիեզերք նախագիծ» պատկերացում տալ Արեգակնային համակարգի, մասնավորապես՝ Երկիր մոլորակի մասին՝ կարևորելով մարդու դերը նրա պահպանության հարցում, դիտել տեսանյութեր Արեգակնային համկարգի մասին, քննարկել, մեկնաբանել: Այց կրթահամալիրի ագարակ, կենդանիների ուսումնասիրում։

Մեդիահմտություններ՝ Միացնել, անջատել նոթբուքը, բացել paint նկարչական ծրագիրը, նկարել պահպանել նկարը: Նկարել երկրաչափական պատկերներ, ներկել տարբեր գույներով և պահպանել, մուտքագրել բառեր՝ սար, տուն:

Շախմատ՝ Խաղատախտակ, խաղաքարեր, միավորներ:

Ռուսերեն

Անգլերեն

Երգ

Հարավի բնապահպանները

Կրթահամալիրի տոնի շրաջանակներում Հարավային դպրոցի առաջին դասարանի սովորողներն իրականացնում են միջդպրոցային ճանապարհների մաքրում, այս շաբաթ մաքրում ենք Հարավային դպրոցից դեպի Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհը։ Տարածքը մաքրելը մեր շաբաթվա գործունեության կարևոր ու սիրելի գործերից է։

Էկոքայլք, այցելություն դեպի Ագարակ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1.2 և 2.2 դասարանի սովորողներ:

Վայրը` Հարավային դպրոցից մինչև Արևմտյան դպրոցն ընկած ճանապարհը, ուսումնական ագարակ:

Նպատակը՝ Ֆիզիկական ակտիվության ապահովում՝ քայլք Արևմտյան դպրոց:

Продолжить чтение «Էկոքայլք, այցելություն դեպի Ագարակ»

Աշնանային-ռոդարիական թափառումներ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1.2 և 2.2 դասարանի սովորողներ

Ճամփորդության վայր` Ջրվեժի անտառապարկ

Երթուղի՝ Հարավային դպրոց-Երևան-Կենտրոն-Նոր Նորք- Ջրվեժի անտառ(21կմ)
Ճամփորդության օրը` 
20.11.2020թ.
Տևողությունը` 10:30-15:00

Ճամփորդության նկարագրությունը՝ 

  • Առավոտյան դպրոցից երթուղիներով շարժվում  ենք դեպի Ջրվեժի անտառապարկ
  • Քայլարշավ անտառապարկով, աշնանային բնության ուսումնասիրում, քննարկում, ֆիքսում լուսանկարների միջոցով
  • երգերի, բանաստեղծությունների ֆլեշմոբ
  • «Աշնան խշշոցը՝ շրխկաններով»  նախագծի իրականացում
  • «Ռոդարիական թարս հարցեր» սովորող-սովորեցնող նախագծի իրականացում

Նպատակը՝Ուսումնական աշուն նախագծի ամփոփում, սովորողների ստեղծագործական, երաժշտական, հայրենագիտական,  աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում։

Անհրաժեշտ միջոցներ

  • ճամփորդական ուսապարկ
  • մետաղայա և փայտե գդալներ
  • նախապես պատրաստված շրխկաններ
  • թվային միջոցներ՝ ձայնագրիչ, հեռախոս, ֆոտոխցիկ

Խնդիրները

  • Գործունեության նախատեսում և իրականացում
  • Խմբով աշխատելու կարողությունների զարգացում
  • Շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում

Ակնկալվող արդյունքները

  • Ծանոթանում են տեղանքին, այգուն
  • Հավաքում են տեղեկություններ, պատմում և ձայնագրում են իրենց տեսածի և լսածի մասին, զարգանում է բանավոր խոսքը։

Դպրոց վերադառնալուց հետո բոլոր աշխատանքները կթվայնացվեն և կտեղադրվեն դասարանական բլոգնում ։

Նախապատրաստական աշխատանք՝

Ճամփորդի պայուսակ

Շրխկանների պատրաստում

<<Շրխկան >> համույթի փորձեր

Արդյունք՝

Ճամփորդություն դեպի Ջրվեժ