Ամանորյա ծեսը կրթահամալիրի ամենաուրախ ու ամենասպասված տոներից է: Ծեսի նախապատրաստական աշխատանքները սկսվում են հենց ձմռան առաջին օրից:
День: 25 ноября 2020
Սեբաստացու օրեր՝ հոգատարության բաց ցուցահանդես-վաճառք

Սեբաստացու օրեր՝ հոգատարության բաց ցուցահանդես-վաճառքՕրը Հարավում այլ էր: Հոգատարությունը, լավ գործ կատարելու ներքին մղումը համախմբել էր բոլորիս՝ ծնող, ուսուցիչ, սովորող, բարեկամ, ընտանիք: Հարավի աշնանային այգին քիչ-քիչ լցվեց զարդարված սեղաններով, հյուրերով: Սկսվեց ցուցահանդես-տոնավաճառը: Ցուցադրված էին սովորողների, ծնողների, դասավանդողների աշխատանքները, համադամ կերակուրներ: Սեղանները գնալով դատարկվում էին, հանգանակության արկղիկները՝ լցվում: Բոլորը ոգևորված էին: Սովորողներն անհամբեր սպասում էին գումարի հաշվարկմանը և արդյունքում 455.000 դրամ էր հավաքվել, որը փոխանցեցինք Սեբաստացիներ հիմնադրամի հաշվեհամարին: Շաբաթվա վերջում կրթահամալիրի բոլոր դպրոցներից գոյացած գումարները կփոխանցվի Զինվորների ապահովագրության հիմնադրամին:
1.2 դասարանը հանգանակության արկղիկից դուրս բերեց 35 հազար դրամ։
Ուղիղ եթերներ ցուցահանդես-վաճառքից