Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի երկրորդ դասարանի սովորողներ
Օրը՝ մայիսի
Ճամփորդության վայր՝ Լուսագյուղ

Նպատակ՝ բարձունքի հաղթահարում, կրթական փոխանակում, համբարձման ծեսի իրականացում
Պատասխանատուներ՝ Անահիտ Մելքոնյան, Սուսաննա Ամբրոյան
Վարորդ՝ Հովհաննիսյան Գեղամ
Նպատակը՝
- Հայրանաճանաչողություն ուսումնական ճամփորդության միջոցով
- Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում
- Թիմով ընդհանուր խնդիրներ լուծելու, խմբով աշխատելու կարողությունների զարգացում
- Բարձունք հաղթահարելու կարողության զարգացում: նախապատրաստվել և քննարկման արդյունքում ձևակերպել բարձունք հաղթահարելու կանոններ՝ չընկճվել, պատրաստ լինել դժվարությունների և փորձել դրանք հաղթահարել, ուժ և ջանք գործադրել նպատակին հասնելու համար
- Սովորողների ֆիզիկական զարգացում
- Մեդիահմտությունների զարգացում
Նախագծի իրականացման նկարագրություն
Պայմանավորվածության համաձայն ճամփորդությունը սկսում ենք այցով Լուսագյուղի դպրոց:Մեզ դիմավորում են երկրորդ դասարանի սովորողները:Ծանոթանում ենք, շրջում դպրոցում, ներկայացնում կրթահամլիրը, ազգային երգեր ու պարեր,ներգրավվում ենք նաև տեղի սովորողներին: Նրանց հետ միասին գնում ենք բարձունք հաղթահարելու՝ դեպի Թուխ Մանուկ վանք:Այստեղ հյուրերին էլ մասնակից դարձնելով անցկացնում ենք համբարձման ծեսը:Երգում ենք համբարձման երգերը, որոնց փաթեթը նախապես փոխանցել էինք Լուսագյուղի դպրոցին։
Ժամանակացույց՝
11:00-11:30 Շրջայց Լուաագյուղի դպրոցում, շրջում, բարեւածես երգով-պարով
11:30-12։00-բայձունքի հաղթահարում տեղի դպրոցի սովորողների հետ (բարձրանում ենք Թուխ Մանուկ եկեղեցի տանող բլուրը)
12:00 -12:30 -ընդմիջում
12:30-14:30
Համբարձման ծեսի իրականացում
14:30-14:45- քաղցր ընդմիջում
15:00 -վերադարձ
Նախապատրաստական աշխատանք՝
Մինչև ճամփորդությունը յուրաքանչյուր սովորող պետք է իմանա իր դերն ու նշանակությունը` ինչի համար է պատասխանատու, որն է իր անելիքը ճամփորդության ընթացքում: Սովորողներին ըստ նախասիրությունների կբաժանենք խմբերի.
- . մաթեմատիկների խումբը նախապես կճշտի բարձունքի տվյալները, կհաշվի ճանապարհին հանդիպող ցուցատախտակները, կփորձեն քայլերով հաշվել բարձունքի բարձրությունը:
- Սննդի պատասխանատուները կորոշեն, թե ինչ են ուտելու, կպատրաստեն բրդուճներ և հոգ կտանեն որպեսզի բոլորը սնվեն:
- Լրագրողների խումբը պետք է նկարահանի և հարցազրույց վերցնի ֆոտոշարք կամ ֆիլմը պատրաստելու համար /պետք է ունենան տեսախցիկ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ/։ Լրագրողները պետք է նախապես ձևակերպած լինեն իրենց հարցերը գյուղի մարդկանց, տեղանքի և բարձունքի մասին։
- Բնագետիկների խումբը կկազմակերպի տեղանքի մաքրում, հանրօգուտ աշխատանք։
Նախապատրաստական աշխատանք՝