Հարվային դպրոցի երկրորդ դասարանի սովորողները, ծնողները, ընտանիքի անդամները ներկայացնում են «ԿԱՔԱՎԻԿ» ընտանեկան ռադիոթատրոնը։ Այս ռադիոթողարկմանը կներկայանում է Արմենը մայրիկի և քույրիկի հետ: Նրանք ընթերցում են Հ. Թումանյանի «Խոսող ձուկը»:
День: 19 апреля 2022
«Կաքավիկ ռադիո» #23
Հարվային դպրոցի երկրորդ դասարանի սովորողները, ծնողները, ընտանիքի անդամները ներկայացնում են «ԿԱՔԱՎԻԿ» ընտանեկան ռադիոթատրոնը։ Այս ռադիոթողարկմանը կներկայանում է Արիելան մայրիկի և հայրիկի հետ: Նրանք ընթերցում են մի հատված Կտակարանից՝ Քրիստոսի հրաշափառ Հարությունը:
Հորինում ենք թարս հարցեր
Ինչու՞ պոչը կապիկ ունի։
Ինչո՞ւ ապակին ակնոց ունի։
Ինչո՞ւ թերթիկը ծաղիկ ունի։
Ինչո՞ւ շողը արեւ ունի:
Ինչո՞ւ փայլը ադամանդ ունի:
Ինչո՞ւ փաթիլը ձյուն ունի:
Ինչո՞ւ հոտը ծաղիկ ունի:
Ինչո՞ւ պատը տուն ունի։
Ինչո՞ւ ոտքը սեղան ունի:
Ինչո՞ւ մատը ձեռք ունի:
Արզականցյան Արեն
Ինչո՞ւ մազերը գլուխ ունեն։
Ինչո՞ւ աչքերը դեմք ունեն։
Ինչո՞ւ դարակը սեղան ունի։
Ինչո՞ւ գագաթը սար ունի։
Ինչո՞ւ պոչը շուն ունի։
Շիրինյան Հայկ
Ինչի՞ ականջները մարդիկ ունեն։
Ինչի՞ քիթը մարդիկ ունեն։
Ինչի՞ ծայրը մատիտ ունի։
Ինչի՞ կափարիչը շիշ ունի։
Ինչի՞ ջրաներկը գույն ունի։
Շոկոլադե ճանապարհը
Շոկոլադե ճանապարհը
Ջանի Ռոդարի
Այդպես մի անգամ Բառլետտացի երեք եղբայրների բախտը բերեց: Ոչ ոքի բախտը դեռ այդպես չէր բերել: Ինչ իմանաս՝ էլ այդպիսի բան կլինի՞, թե՞ ոչ: Բառլետտայում երեք եղբայրներ էին ապրում: Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս և մի տարօրինակ ճանապարհ տեսան. հարթ, փայլուն և մուգ շագանակագույն:
— Տեսնես՝ ինչից է պատրաստված այս ճանապարհը,- զարմացավ մեծ եղբայրը:
— Չգիտեմ, բայց հաստատ տախտակներից չէ,- ասաց միջնեկ եղբայրը:
— Ասֆալտի էլ նման չէ,- մեջ ընկավ փոքր եղբայրը:
Գուշակում էին նրանք, գուշակում, հետո ծնկի իջան և սկսեցին լպստել ճանապարհը: Լպստեցին ու արզեցին: Ի՞նչ պարզեցին: Պարզեցի՜ն, որ ճանապարհը շոկոլադե սալիկներից էր պատրաստված: Եղբայրներն, իհարկե, իրենց չկորցրին և սկսեցին ուտել այն: Կերան, կերան, կերան ու չնկատեցին, թե ինչպես մութն ընկավ: Հա՜, մութն էլ ընկավ, բայց նրանք ուտում ու ուտում էին: Այդպես կերան ամբողջ ճանապարհը: Ոչ մի կտոր էլ չմնաց: Կարծես թե ոչ ճանապարհ էր եղել, ոչ էլ շոկոլադ:
— Որտե՞ղ ենք մենք հիմա,- զարմացավ մեծ եղբայրը:
— Չգիտեմ, բայց սա Բառին չէ,- պատասխանեց միջնեկ եղբայրը:
— Եվ իհարկե մենք Մոլետտեում չենք,- մեջ ընկավ փոքր եղբայրը:Մոլորվեցին եղբայրները, չգիտեին ինչ անել: Իրենց բախտից մի գյուղացու հանդիպեցին, նա իր սայլով հանդից էր գալիս:
— Եկեք ձեզ տուն տանեմ,-ասաց գյուղացին: Նա եղբայրներին տարավ Բառլետտա՝ ուղիղ իրենց տան մոտ: Տղաները իջան սայլակից և տեսան, որ տունն էլ թխվածքաբլիթներից է պատրաստված: Շատ ուրախացան: Էլ ինչ երկար-բարակ մտածել, վրա տվեցին ու սկսեցին ագահորեն ուտել: Իսկի սայլից էլ բան չմնաց, անիվներն էլ կերան:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ինչպիսի՞ն էր տարօրինակ ճանապարհը: Նշի՛ր այդ մասին պատմող նախադասությունը:
2. Ի՞նչ արեցին եղբայրները, երբ տեսան շոկոլադե ճանապարհը: Նշի՛ր այդ մասին պատմող նախադասությունը:
3. Ո՞վ օգնեց եղբայրներին:
4. Պատմի՛ր քաղցրավենիքից պատրաստվածտան մասին:
5. Կազմի՛ր բառակապակցություններ: Ամենածիծաղելի բառակապակցությունընկարի՛ր:
ալարկոտ անձրև
գունավոր գիրք
համեղաթոռ
երգող ավտոբուս
լացկան արև
6. Հիմա ինքդ ծիծաղելիբառակապակցություններ կազմի՛ր:
բարկացած
կատակասեր
քնկոտ
սպիտակ
խելացի