Համբարձման ծեսի իրականացում Լուսագյուղում

Մասնակիցներ- Հարավային դպրոցի 2-րդ դասարանի սովորողներ

Նախագծի ժամկետ- մայիսի 7-30

Վայր- Լուսագյուղի Թուխ Մանուկ եկեղեցու տարածքում

Նպատակը

  • ծանոթանալ ազգային ծեսերին ու տոներին,
  • ծեսը վերականգնել, նոր կյանք տալ:

Ընթացքը՝

  • տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են Համբարձման ծեսը ,
  • գտնում են ծեսը իմացող, այն խաղացած մարդկանց, ձայնագրում, տեսագրում են,
  • համակարգում են հիմնական գործողությունները,
  • որոշում են՝ ծիսական որ գործողությունների վրա է կառուցվելու ծեսը,
  • սովորում են Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր,
  • համացանցից գտնում և ունկնդրում են Համբարձման ծիսական երգեր («Ջա՜ն, ծաղիկ» , «Համբարձման անուշ գիշեր է» , «Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն» և այլն),
  • սովորում են պատրաստել Վիճակի տիկնիկ  ,
  • սովորում են պսակ հյուսելու տարբերակներ: ՝

՝Ծեսի մասնակիցները նստում են եկեղեցում շուրջբոլորը, հյուսում պսակներ,երգում համբարձման երգերը:Ըստ ավանդույթի պատրաստում ենք ծաղկեփնջեր: Վերջում պատրաստում էին ամենամեծ ծաղկեփունջը` Ծաղկամերը:
Հավաքում ենք յոթ տեսակի ծաղիկներ, յոթ քարեր գետից և յոթ բուռ ջուր :

Արդյունք՝

Оставьте комментарий