Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.2 ջոկատի ճամբարականներ
Նախագիծը ժամկետը՝ Հունվարի 10-ից, 31-ը
Նպատակ՝ մասնակցություն Մարմնամարզական, Բնագիտատեխիկական, Դիջիթեք ստուգատեսներին: (Արդյունqները կամփոփենք նախագծի վերջում)
Աշխատանքային ուղղություններ՝
Մարմնամարզական նախագծերի, ձմեռային մարզական խաղերի ստուգատես՝
Մարմնամարզության պարապմունքների կազմակերպում Մայր դպրոցի մարզասրահում./18.01.2022, ժամը՝ 11:00
Մարմնամարզական նորմատիվներ:
Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի ստուգատես.
Գործունեության ձևեր՝
Բնագիտական փորձեր, տեսանյութերի դիտում, դիտարկում, քննարկումներ,լեգոների, կոնստրուկտորների հավաքում:
Ազգային պարերգերի ուսուցում, ծիսական խոհանոցի ուսումնասիրում, խոհանոցային գործունեություն ճամբարում, ընտանեկան դպրոցներում:
Նախագծեր՝
« Մի հարց ՝ ես, մի հարց՝ դու». համագործակցային նախագիծ
Մաթեմատիկական խնդրագրքերի ստեղծում․ համագործակցային նախագիծ
Սովորող-սովորեցնող նախագիծ
Ուսումնական ճամփորդություններ՝
Վարպետության դասեր՝
- Մասնակցել մարմնամարզության ստուգատեսին, կազմակերպել ամենօրյա մարմնամարզության պարապմունքներ դպրոցի մարզադահլիճում՝ կատարելով հետվևյալ վարժությունները՝օղակի պտտում, ցատկեր՝ 2 ոտքով. 1 ոտքով, մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծի, մարմնամարզական պատի վրա բարձրանալ:
- Խաղալ բակային խաղեր, ազգային խաղեր՝ տնգուկ(խաղում են 4-6 հոգանոց խմբերով, սրածայր փայտերով: Փայտրը պատրաստելու ենք միասին: Խաղի մասնակիցները փայտերը հարվածում ենք այնպես, որ կանգնեն հողի կամ ձյան մեջ: Մյուս մասնակիցը իր փայտը հարավածում է այնպես, որ ընկերոջ փաայտը գցիէ միաժամանակ ձյան մեջ կագնեցնելով իր փայտը: Եթե հաջողվում է վայր գցել ընկերոջ փայտը, ապա այդ փայտը վերցնում է իրեն:Հաղթում է նա, ով կարողանում է վայր գցել ընկերների փայտերը և վերցնել իրեն՞) Սագրե-սագեր տուն եկեք՝- Սագերը խաղում են , սագ-մայրիկը նկատելով գայլին ձայն է տալիս սագերին. «Սագե՜ր, սագեր տուն եկեք, գայլը սարի հետևն է»: Սագերը վազու են դեպի տուն, հետդարձի ճանապարհին գայլը պետք է կարողանա գողանալ սագերից մեկին: Այսես այնքան մինչև գայլը կգողանա բոլոր սագերին, եթե, իհարկե, կհաջողվի գայլին:Վերևի-ներքևի խմբեր խաղը նման է «Այ լի հո» երգի բովանդակությանը: Սովորողները բաժանվում են 2 խմբի` ներքևի, վերևի խմբի: Խմերից յուրաքանչյուրը երգով մյուս խմից աղջիկ կամ տղա է ուզում տանել իր խումբ: Այն աղջիկը կամ տղան , որին ուզում է խմբերից մեկը տանել, պետք է հաղթահարի որոշակի փորձությու; Խմբից երկու սվորող իրենց ձեռքերով շղթա են կազմում: Աղջիկը կամ տղան պետք է այդ շղթան վազքով բացեն: Եթե հաջողվում է շղթան բաղել աղջիկը կամ տղան այլ խումբ չի տեղափոխվում, եթե չի հաջողվում՝ տեղափոխվում է ներքևի խումբ: Այսպես մինչև խմբերից մեկը գերազանցում է թվաքանակով: Կխաղանք նաև Կարիր կոճակ, կոճ և այլն:
- Պատրաստվել Բարեկենդանին։ Տեղեկանալ համացանցից,, վերհիշել Բարեկենանի խորհուրդը:
- Կազմակերպել լողուսուցման պարապմունքը Արևմտյան դպրոցի փակ լողավազանում, հեծանիվ վարել դպրոցում(ովքեր չգիտն վարել սովորում են իրենց ընկերներից): բակային խաղեր խաղալ
- Մասնակցել մարզական ստուգատեսին
Բնագիտատեխնիկական ստուգատեսի նախապատրաստում
Բնագիտական փորձեր, ուսուցողական տեսանյութերի դիտում, մուլտֆիլերի դիտում, ուսուցողական խաղերի կազմակերպում, ռադիոնյութերի ստեղծում:
Ձմեռայի խոհանոց՝ տոնական ուտեսների, թխուկների, աղցանների պատրասոտւմ, խոհանոցային խաղերի, մրցույթների կազմակերպում, :
Թխուկների պատրստում՝խոհանոցային գործունեություն
Ծիսական խոհանոց՝ ուսումնասիրում ենք բարեկենդանի տոնի խոհանոցը, պատրաստում ենք փոխինձ, հալվա, գաթա, մածնապուր, խաշիլ:
Ազգային ազգագրական փառատոնին ընդառաջ պատրաստում ենք ազգային ավանդական քաղցրավենիքներ՝ փոխինձ, հալվա:
Թխուկներ՝
Մայրիկներին խնդրում ենք պատմել թխուկների պատրաստման եղանակը, ձայնագրւմ կամ տեսագրում ենք: Բերում ենք թխուկների համար նախատեսված կաղապարներ միասին պատրաստում:
Բաղադրությւնը՝ ալյուր, շաքարավազ, ձու, կարագ:
Մեդիահմտություններ՝
Շարունակում են աշխատել Power Point ծրագրով, սովորում ենք նոր գործիքների տիրապետել: Համագործակցում ենք կրտսեր դասարանների հետ սովորեցնում ենք մեդիահմտություններ: