Լավաշթխիկի ծես


Մասնակիցներ՝
2-րդ դասարանի սովորողներ, ծնողներ

Ժամկետը՝ դեկտեմբերի 23

Վայրը՝ Ուսումնական Ագարակ

Նպատակը՝ անհատական և խմբային՝ լեզվական, մաթեմատիկական, բնագիտական, երաժշտական, տեխնոլոգիական գործունեությունների միջոցով նախապատրաստել և իրականացնել «Լավաշթխիկ» ծեսը:

Խնդիրները, գործունեությունը

  • Կարդալ տեղեկատվական նյութեր  հացի տարբեր տեսակների մասին, դիտել տեսանյութեր ցորենից հաց ստանալու, լավաշ թխելու գործընթացի մասին
  • Կարդալ ավանդություններ հացի մասին:
  • Հորինել պատմություններ հացի մասին
  • Տնկել ցորեն, հետևել աճին,  կատարել դիտարկումներ
  • Տեսանյութեր

«Կախարդական լավաշը» մուլտֆիլմի դիտում

Կախարդական լավաշի խորհուրդը գալիս է դարերի խորքից՝ մեր պապիկների ու տատիկների խրատներից, ու մեզ սովորեցնում, որ երջանկությունը աշխատանքի մեջ է: 1988 թվականին «Հեքիաթ Նաղաշ անունով տղայի և հացի մասին, որի անունն է լավաշ» հեքիաթի հիման վրա նկարահանված «Կախարդական լավաշ» մուլտֆիլմը պատմում է Նաղաշ անունով մի բարի տղայի մասին, ով ապրում էր լավաշ թխող իր մայրիկի հետ: Լավաշով է սնվում ու մեծանում նաև Նաղաշը: Բայց հայոց աշխարհում տղաները շուտ են մեծանում, մոռանում մանկական խաղերի մասին ու դառնում օգնական ծնողների համար: Նաղաշն էլ որոշում է գտնել իր «սրտի գործը» ու մոր թխած լավաշներից մեկը վերցնելով` ճանապարհ է ընկնում: Փորձությունների ու անհաջողությունների միջով անցնելով` Նաղաշը հասկանում է, որ երջանկություն կարելի է գտնել միայն հարազատ հողում: Վերադառնում է տուն, մի լավաշաչափ հող է մաքրում քարերից, վարում է, ցանում, ջրում սեփական քրտինքով, և հողը նրան վարձահատույց է լինում ու առատ բերք պարգևում:

Ստեղծագործություններ

Լավաշի պատմությունը

Ավանդազրույցներ լավաշի մասին

Ասացվածքներ լավաշի մասին

Լավաշ թխելու խաղերգեր

  • Ճնճղուկներ
  • Տատիկ զալուր կըմաղեր
  • Ջաղացի երգը
  • Լորիկ

Ամփոփում

Սովորողների տպավորությունները թատրոնից

Առաքելյան Մանվել

Այսօրվա ճամփորդությունը շատ ուրախ էր ու հետաքրքիր: Մենք գնացել էինք կինոթատրոն: Այնտեղ շատ գեղեցիկ ներկայացում ցուցադրվեց: Ես շատ հավանեցի Մաուգլիին, նա դարձավ իմ սիրած հերոսներից: Երբ ամառը գա , ես կհագնեմ Մաուգլիի նման և կզբոսնեմ քաղաքում ու կուրախացնեմ բոլորին:

Մամիկոնյան Մարի

Այսօր իմ դասընկերների հետ գնացել էինք հրաշալի ճամփորդության։ Այցելել ենք Կ. Ստանիսլավսկու անվան թատրոն, որտեղ դիտել ենք «Մաուգին» ներկայացումը։Ես այն շատ հավանեցի։ Ներկայացումը շատ հետաքրքիր էր։ Հասկացանք, որ մարդը և կենդանիները բարեկամ են։ Թատրոնում հանդիպեցինք Ձմեռ պապիկին և ձյունանուշին։ Այսքանը իմ օրվա մասին։

Եսայան Էլինար

Այսօր դեկտեմբերի 21-ն է, մենք դասարանցիներով գնացել էինք Ստանիսլավսկու անվան թատրոն: Դիտեցինք Մաուգլի ներկայացումը: Ինձ դուր եկավ, շատ հետաքրքիր էր, ափսոս, շատ ափսոս կարճ էր: Հետո վերադարձանք դպրոց:

Սակայն  այսքանով չավարտվեց  իմ ուրախ օրը,  երեկոյան եկավ առաջին ձյունը :

Ես շատ ուրախ եմ:

Ավագյան Անգելինա

Մենք այսօր գնացել էինք Ստանիսլավսկու անվան թատրոն «Մաուգլին» դիտելու ։Հերոսներն էին գայլերը, կատուն, շունը, վագրը, Մաուգլին։Ներկայացումը ինձ շատ դուր եկավ։

Ավետիսյան Անահիտ

Այսօր մենք ավտոբուսով գնացել էինք թատրոն, այնտեղ մենք դիտել ենք Մաուգլիի մասին ներկայացումը : Մենք տեսել էինք ձմեռ պապիկին և ձյունանուշին: Ես շատ էի հավանել ներկայացումը, այնտեղ կար գայլերի ոհմակ , վագր, օձ և ամենագլխավորը Մաուգլին էր:

Մարկոսյան Արիելա

Այսօր ես կպատմեմ ,որ ես իմ դպրոցի հետ գանցել եմ թատրոն։
1.պարելու մասը ինձ շատ դուր եկավ, ես խոսելու մասը չսիրեցի որովհետև ես Ռուսերեն չգիտեմ։ Ես շատ եմ սիրում իմ դասատուի ու ընկերների հետ ճամփորդել։