«Մի սուտլիկ պատմություն»

Ավագյան Անգելինա

Մի օր ես հայտնվեցի երկնքում։ Մոտիկից տեսա բոլոր թռչուններին, խոսեցի նրանց հետ և ընկերացա։ Հետո մոտիկից տեսա արևը, լուսինը, աստղերը, մոլորակները ու նաև այլմոլորակայիններին, որոնք ունեին տարօրինակ տեսք։ Հետո թռա, բարձրացա ավելի վեր ու հայտնվեցի Աստծու մոտ։ Աստծուն տվեցի տարբեր հարցեր, զարմացած ու հոգնած իջա ներքև ու սկսեցի նորից ապրել երկրի վրա։

Եսայան Էլինար

Կար չկար մի պապիկ կար։ Նա շատ հավեր էր պահում։ Մի անգամ էս հավերից մեկը փոխանակ ձու ածեր, սկսեց կաթ տալ։ Պապիկն էլ կաթը կթեց, պանիր արեց ու տարավ շուկա վաճառելու։ Ով մոտենում էր, հարցնում էր, պապիկն ասում էր․

— Հավի պանիր է։

Բոլորը ծիծաղում էին պապիկի վրա և հեռանում։

Հարությունյան Սյուզան

Երբ ես երեք տարեկան էի, մի օր որոշեցի բարձրանալ լուսնի վրա: Դժվար էր, բայց ես հասա լուսնին և այնտեղ դրեցի մեր դրոշը։ Արդեն պատրաստվում էի վերադառնալ ու լսեցի ինչ– որ ձայներ, տեսա մի այլմոլորակային: Նա հայերեն լեզվով ասաց, որ շատ սոված է: Ես նրան տվեցի ուտելիք , նա կերավ և ասաց.

— Կլինի՞ գամ քեզ հետ :

— Իհարկե, արի ինձ հետ, — պատասխանեցի ես:

Եվ ես նրան տարա Հայաստան և այսպես ես ունեմ այլմոլորակային ընկեր, նրա անունը Այլոտ է։ 🚀🌝👑🥇👽🍍🍎🚀

Բաբաջանյան Անգելինա

Մութ էր: Պառկած հիանում էի աստղերով:Նրանք մեկիկ-մեկիկ վառվելով պայծառացնում էին լուսնին ու երկինքը: Այնքան գեղեցիկ էին , կարծես երկնքում սփռված ծաղիներ լինեին: Որոշեցի ու վերցրի մեր տան ամենաբարձր աստիճանը ու բարձրանալով հասա նրանց:Այնքան սիրով հավաքեցի այդ փայլող աստղիկները , փունջ կազմեցի ու նույն աստիճանով ներքև իջա: Հաջորդ օրը նվիրեցի մայրիկիս:

Շահվերդյան Արթուր

Կար-չկար մի հնարագետ մարդ կար: Նա ուզում էր բացել կենդանաբանական այգի, բայց նա կենդանիներ չուներ: Ակվարիումում շնաձկան տեղը դրեց շանը և ձկանը, իսկ փղի տեղը վանդակում դրեց փոշեկուլ, գայլի տեղը վանդակում դրեց շուն, իսկ վագրի տեղը վանդակում դրեց կատու, սղոցաձկան տեղը ակվարիումում դրեց սղոց և ձուկ, իսկ կատվաձկան տեղը ակվարիումում դրեց կատու և ձուկ։

Հովհաննիսյան Վարդան

Կար չկար մի մարդ կար, նա ամեն մեկին խաբում էր։ Մի օր նա ասում էր, որ իր տանը մեծ հրդեհ է բռնկվել նա իրակնում խաբում էր։ Մարդիկ վախից թաքնվեցին, սակայն հետո տեսան, որ ոչ մի կրակ էլ չկար։ Նրան գցեցին բանտ սուտ խոսելու համար։

Ավետիսյան Անահիտ

Մի անգամ Էլիզան գլորվեց ու կորավ սենյակում և հայտնվեց ջրային աշխարհում : Հանկարծ եկավ աղվեսը և աղջկան կանչեց դեպի անտառ: Անտառում շատ գեղեցիկ էր, երկնքում ճախրում էին ձկները: Էլիզիան շատ էր հավանել այդ վայրը նա որոշեց կերակրել ձկներին , բայց հանկարծ ձուկը կտցեց աղջկա մատը, Էլիզան շատ վախեցավ , բարձր կանչեց մայրիկին ու թաքնվեց փոքր բաժակի մեջ: Վերջապես էլիզիան լսեց մայրիկի ձայնը, նա կամաց ու ջերմ արթնացնում էր աղջկան, ու ասում.

— Էլիզիա ՛, արթնացի՛ր , դպրոցից կուշանաս:

Նալբանդյան Էրիկ

Մի անգամ ես իջա բակ ու առանց անիվի հեծանիվ վարեցի։ Շատ արագ էի վարում։ Այնքան արագ էի վարում, որ բոլոր քարերը կոտրում էի։ Հանկարծ ընկա հեծանիվից ու ոտքս կոտրեցի։ Կոտրած ոտքով գնացի տուն ու սկսեցի դասերս սովորել։

Շիրինյան Հայկ

Մի օր ես գնացել էի գազանանոց, այնտեղ տեսել էի, որ արջերը կարողանում էին թռչել։ Արջերը գնացել էին ձկների մոտ ու մտել նրանց բները։Կատաղած փոքրիկ ձկները արջերին կծեցին ու արջերը վախից փախան։

Խաչատրյան Գաբրիելա

Ես, իմ մայրիկը և իմ տատիկը հաղթել ենք վիշապին։ Մենք գնացել էինք անտառ։ Զբոսնում էինք անտառում, երբ հանկարծ մեր դիմաց դուրս եկավ մի մեծ վարդագույն վիշապ։ Նա սկսեց բարձր ձայն հանել և վազել մեր հետևից։ Տատիկս վիշապի թույն ուներ։ Երբ վիշապը բերանը բացեց, որ մեզ ուտի, տատիկս վիշապի թույնը լցրեց նրա բերանի մեջ։ Վիշապը տեղում ընկավ, իսկ մենք արագ փախանք։

Առաքելյան Մանվել

Լինում է, չի լինում մի արջուկ է լինում։ Նրա անունը Բարսիկ է լինում։ Նա ապրում էր իր ընկերոջ՝ Մանվելի և նրա պապիկի հետ։

Մի օր Մանվելն ու իր պապիկը որոշում են գնալ գազանանոց և Բարսիկին իրենց հետ են տանում։ Գնում են գազանանոց և պարզվում է, որ այնտեղ երեկ խնջույք է եղել և բոլոր կենդանիները դեռ քնած են։ Բարսիկը որոշում է արթնացնել իր բոլոր ընկերներին և այդ նպատակով Մանվելից վերցնում է հեռախոսը, միացնում է շատ բարձր երաժշտություն և սկսում է երգել ու պարել։ Բոլոր կենդանիները արթնանում են, նորից սեղան են գցում ու երեկվա խնջույքը շարունակում։ Եվ այս ամենը բոլորովին էլ սուտլիկ պատմություն չի, այլ իրական դեպք, որ պատահել է Մանվելի հետ։

Մովսեսյան Միքայել

Մի օր արթնացա վաղ առավոտյան, լվացվեցինախաճաշեցի և քայլեցի  դեպի դպրոց : Ճանապարհին զգացի, որ կարողանում եմթռչել 

Սկսեցի թռչել, հասա մինչև երկինք, հանդիպեցիշատ թռչունների, նրանց ծլվլոցը հասկանում էի: Ամեն ինչ ավելի հետաքրքիր դարձավ, երբերկնքում հանդիպեցի իմ դասընկեր Մանվելին: Նա նույնպես կարողանում էր թռչել:

Оставьте комментарий