Սովորողների պատումները՝ տիկնիկային ներկայացման մասին

Մամիկոնյան Մարի

Այսօր մենք դասարանով այցելել էինք Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոն։ Այդ թատրոնում ես շատ եմ դիտել տարբեր ներկայացումներ։ Երբ ես շատ փոքրիկ էի, իմ սիրած հեքիաթը հենց «Պոչատ աղվեսն» էր։ Ամեն գիշեր մայրիկիս կամ տատիկիս խնդրում էի հեքիաթը ինձ համար կարդալ։

Հեքիաթի հիմնական հերոսը աղվեսն էր։ Մենք սովորեցինք և հասկացանք, որ չի կարելի առանց հարցնելու վերցնել ուրիշի իրը, դրա համար հետո պետք է պատասխան տալ։ Ինձ ամենաշատը դուր եկավ, երբ կալվորը օգնեց աղվեսին և ասաց․

— Ով աշխատի, նա կուտի։

Продолжить чтение «Սովորողների պատումները՝ տիկնիկային ներկայացման մասին»