«Ամանորյա հրաշք»․ հորինուկների փաթեթ

Բաբաջանյան Անգելինա

Առաքելյան Մանվել

Ավետիսյան Անահիտ

Դեկտեմբերի 31 էր: Փորիկ Նանեն անհամբեր սպասում էր Ձմեռ պապիկի գալուն: Նանեն պատրաստել էր կաթ ու թխվացքաբլիթ Ձմեռ պապիկի համար, բայց նա չկար ու չկար: Երբ ամանորյա զանգերը հնչեցին, Նանեն վազեց հյուրասենյակ ու տեսավ, որ կաթն ու թխվացքաբլիթը անհետացել է: Տոնածառի տակ դրված էր խաղալիքների մի մեծ տուփ, այդ ժամանակ Նանեն բացականչեց- սա իսկական հրաշք է…

Արզականցյան Արեն

Թումասի Սոֆի

Ավագյան Անգելինա

Կար չկար մի մարդ կար, այդ մարդու անունը Աննա էր: Աննան գնացել էր զբոսնելու և այնտեղ տեսավ ձմեռ պապիկին և շատ ուրախացավ և գնաց ձմեռ պապիկի մոտ :Ձմեռ պապիկն Էլ տեսավ Աննային, մոտեցավ, նրա մոտ և ասաց.

-Բարև իմ,փոքրիկ։

Աննան ասաց՝

-Բարև։

Ձմեռ պապը տվեց Աննային իր նվերը, ասաց լավ, որ ուշանում է, պետք է գնա, բոլոր երեխաներին նվերներ տա, իսկ Աննան գնաց տուն և իր մարիկին պատմեց, որ տեսել է ձմեռ պապիկին։

Շիրինյան Հայկ

Ձմեռը եկել էր մարդիկ տոնածառներ չէին զարդարել, 6 օր անցավ նրանք սկսեցին զարդարել բոլոր տները զարդարել ,լուսերով լուսավորել ,եղևնի մեծ սարքեցին խաղալիքներով և վերջինը աստղը: Բոլորը նամակներ գրեցին տարան, դրեցին մեծ եղևնու տակ:Երբ գիշերը եկավ Ձմեռ պապիկը բոլոր տներում նվերներ դրեց և առավոտյան երեխաները արթնացան և ուրախացան:

Սմբատյան Սմբատ

Оставьте комментарий