Միջինքի ծես

Մասնակիցներ՝ առաջին դասարանի սովորողներ, ծնողներ, հյուրեր

Ժամկետ՝ 19․02․2021, ժամ՝ 11։00

Նպատակը՝ ազգային ծիսական ավանդույթների իրականացում , պահպանում և փոխանցում:

Խնդիր ՝ ազգային ծիսական երգերի, ասիկների, խաղերգերի , պարերի ընտրություն, , ծիսական խոհանոցի ուսումնասիրում։

Ընթացքը

  • Սովորողների հետ ծանոթանալ միջինքի խորհրդին, իրականացման ընթացքին
  • սովորել ասիկներն ու երգերը
  • ուսումնասիրել առաջարկվող բաղադրատոմսերը, պատրաստել միջինք
  • Գաթան կտրել ամնեակրտսեր սովորողի մեջքին
  • Բաժանել կտորները ըստ դասարանի սովորողների թվի

Երգեր՝ «Փափուրի», «Գովենք-գովենք», «Օր պար»

Ասիկներ՝

  • Բերեք մեջտեղ միջինքը

Հանեք դովլաթ կոպեկը

Գտնողին սերբարի,

Ամբողջ կլոր տարի:

  • Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:
  • Պահքը եկավ,  կես եղավ,

Կոպեկն հելավ, խեր եղավ:

  •  Խմոր կանեմ , գարի  ա,

Միջինք թխեմբարի ա,

Սեր ու բարի թող ըլնի, 

Պահքը կեսն էլ դուրս ըլնի:

Միջինքի գաթայի բաղադրատոմս

Բաղադրությունը`
  • 500 գրամ ալյուր
  • 100 գրամ շաքարավազ
  • 200 մլ գոլ ջուր
  • 75 մլ ձեթ
  • 2 թ/գ փխրեցուցիչ
  • 1 պտղունց աղ
  • 50 գրամ չամիչ
  • 50 գրամ ընկույզ
  • 100 գրամ մեղր

Պատրաստման եղանակը`


1․Ամանի մեջ լցնել գոլ ջուրը, շաքարավազը,ձեթը։ Գդալով խառնել մինչև շաքարավազը հալվի։
2․Ալյուրը, աղը և փխրեցուցիչը խառնել, ավելացնել հեղուկ զանգվածի վրա ու հունցել խմոր։ Պատրաստի խմորը թողնել 15 րոպե հանգստա։ Ծածկել խոնավ սրբիչով։
3․15 րոպե հետո խմորի մեջտեղում մետաղադրամ դնել, ծածկել, գունդ անել և ձեռքով գաթայի տեսք տալ։ Վրան թեթևակի ջուր քսել և լցնել բոված ու մանրացրած ընկույզն ու չամիչը։ Եփել 200 աստիճան ջեռոցում 30-40 րոպե։ Ջեռոցից հանելուց հետո վրան մեղր ծորացնել։ Բաժանելիս կտրել ընտանիքի անդամների թվով կտորների։ Մետաղադրամով կտորը կորոշի տարվա հաջողակին։

Ամփոփումը տեսանյութով՝

Միջինքի ծես

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s