Շաբաթվա աշխատակարգ. 01.03-05.03

Շաբաթվա ընթերցանության նյութեր՝ Ղ. Աղայան՝ «Մանուշակ», «Հուռին գնաց բանջարի», Ռոդարի «Կոնֆետի անձրևը»,   «Այ քեզ շաբաթ», «Պաղպաղակե դղյակը»:

Երկուշաբթի, 01.03.2021

Продолжить чтение «Շաբաթվա աշխատակարգ. 01.03-05.03»

Բանավոր մաթեմատիկա. 01.02-05.02.2021

1.Կենդանաբանական այգու տոմսը մեծահասակի համար արժի 4 եվրո, երեխայի տոմսը 1 եվրոյով ավելի էժան է: Քանի՞ եվրո պետք է վճարի հայրը իր երկու երեխաների հետ կենդանաբանական այգի մտնելու համար:

Продолжить чтение «Բանավոր մաթեմատիկա. 01.02-05.02.2021»

Ջանի Ռոդարիի ստեղծագործություններ

Կոնֆետի անձրևը

Մի անգամ քաղաքում կոնֆետի անձրև էր գալիս։ Կոնֆետները կարկտի նման էին, բայց սպիտակ չէին, այլ գունավոր՝ կարմիր, կապույտ, կանաչ։ Մի տղա կերավ կանաչ կոնֆետն ու տեսավ, որ խնձորի է։ Մի ուրիշ տղա էլ կարմիրը փորձեց, ու պարզվեց, որ դա էլ ելակի է։

Продолжить чтение «Ջանի Ռոդարիի ստեղծագործություններ»

«Ուսումնական գարուն» նախագիծ

Մասնակիցներ՝ 1.2 դասարանի սովորողներ

Ժամկետը՝ 20 — 29.02.2021

Նպատակը՝ Գարնանային հանգստյան օրերը ուսումնական, հետքրքիր դարձնել՝ զարգացնելով բանավոր խոսքը, երևակայությունը, մեդիահմտությունները, բնության զարթոնքի գնահատում, ուսումնասիրում:

Продолжить чтение ««Ուսումնական գարուն» նախագիծ»

«Զատիկ» նախագիծ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1-ին դասարանցիներ

Ժամկետներ՝ մարտի -ապրիլի  12-ը:

Նպատակը՝
Սովորողներին ծանոթացնել Զատկի ծեսին՝   որպես  ազգային  և քրիստոնեական   ծես ,   Զատկի     խորհուրդներին /ածիկ, ակլատիզ, Ուտիս տատ, ներկած ձու, ձուկ, չամչով փլավ, զատկածառ / զատկական ավանդույթներին ու սովորույթներին ։

Խնդիրները՝
Բանավոր և գրավոր  խոսքի զարգացում
Ստեղծագործական երևակայության զարգացում
Մեդիահմտությունների զարգացում
Տրամաբանական մտածողության զարգացում
Համագործակցային հարաբերությունների զարգացում
Ածիկ -Զատիկից 10-15 օր առաջ ցորենով ,գարիով և այլ հատիկներով հետաքրիր և անսովոր ածիկ-մարդուկներ , ածիկ — բացիկներ , ածիկ — նվերներ ենք պատրաստում։
Զատկածառ —Տոնից մեկ շաբաթ  առաջ ծառի էտած ճյուղը զարդարում ենք ներկած ձվիկներով , զատկական խաղալիքներով, ճուտիկներով, ադիբուդիով։

Մայրենի -Ծեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքում երեխաները սովորում են  զատկական ասիկներ,հանելուկներ, խաղիկներ, առածներ, ասացվածքներ: Հորինում են հեքիաթներ, պատմություններ, խաղեր, հանելուկներ, ասույթներ, բանաստեղծություններ։ Զատիկ, ձու, Ակլատիզ ․․․ և այլ զատկական բառերով նոր բառեր ենք կազմում , այդ բառերով հետաքրքիր պատմություններ, հեքիաթներ են հորինում ։

Մեդիատեխնոլոգիա+տեխնոլոգիա- Հորինած պատմությունները փորձում  ենք  մուտքագրել և նկարել: Պլաստիլինով, խմորով պատրաստում ենք զատիկներ:

Մաթեմատիկա — Զատկական խնդիրներ են հորինում և լուծում։

Զատկական երգերի փաթեթ

Ամփոփում՝

Կրկնազատիկ

Զատիկն ընտանիքում

Զատկական հորինուկներ

Ածիկացան

Աղայան +Ռոդարի ուսումնական նախագիծ

Մասնակիցներ` Հարավային դպրոցի 1-ին դասարանի սովորողներ

Ժամանակացույց՝ մարտի 16-ից ապրիլի 12-ը

Նպատակն ու խնդիրները

  •  Խրախուսել ընթերցանությունը, զարգացնել ստեղծագործական երևակայությունը, տրամաբանությունը, հիշողությունը:
  • Ճանաչել ստեղծագործության հերոսներին, տալ նրանց կերպարների բնութագիրը:
  • Ձևավորել սեփական մտքերը, զարգացնել կարծիք արտահայտելու կարողություն, հաղորդակցական կարողություններ:
  • Զարգացնել սովորողի  բանավոր խոսքը, ինքնուրույն, խմբային աշխատելու կարողությունը:

Продолжить чтение «Աղայան +Ռոդարի ուսումնական նախագիծ»

«Ձոն» տեխնոլոգիական նախագիծ

Ժամանակահատված՝ մարտի 2-ից ապրիլի 10-ը
Մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ


Նպատակ՝

Մեդիաբացիկների ստեղծում:
Գովք մայրիկներին:
Տեխնոլոգիական հմտությունների զարգացում:
Դիմավորում գարնանը՝ բույսերի խնամք, ծառատունկ, միջավայրի խնամք:

Խնդիրներ՝

Բանավոր խոսքի զարգացում:
Երևակայության զարգացում:
Տեխնոլոգիական հմտությունների զարգացում:
Մեդիահմտությունների զարգացում:
Ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում:
Հոգատարության (խնամք), պատասխանատվության, հետևողականության դրսևորում՝ ուսումնական  գործունեության ընթացքում:

Ընթացք`
Մայրենի
Տեսանյութ ենք պատրաստում մայրիկների մասին.
Ինչպիսի՞ն են մեր մայրիկները, ի՞նչ ծաղկի են նման, ի՞նչ են սիրում, ի՞նչ համ ունեն /սովորողները պատմում են իրենց մայրիկների մասին, ձայնագրում ենք/:
Շնորհավորական բարեմաղթանքների ձայնագրում:

Մեդիահմտություն+տեխնոլոգիա
էլեկտրոնային բացիկներ ենք պատրաստում՝ համակարգչի նկարչական ծրագրով սովորողները կնկարեն մայրիկներին և կմուտքագրեն բարեմաղթանքներ:

Նկարում ենք մայրիկների դիմանկարները, պատրասում ենք բացիկներ՝ գունավոր թղթերով:

Ես և շրջակա + մեդիա

Ծառատունկ, ծաղկատունկ, միջավայրի խնամք:

Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները,  հրապարակվում են բլոգում, ենթակայքում: Նախատեսվում է ստեղծել՝

Թղթային ու էլեկտորնային բացիկներ, նամակներ մայրիկին:

Մայրիկապատումներ (տեսաֆիլմ, ռադիոնյութ)

Դիմանկար՝ «Իմ մայրիկը»

Ամփոփում՝