Մասնակիցներ՝ 1․2 ջոկատի ճամբարականներ
Տևողությունը՝ հունվարի 11-30
Նպատակը՝ մասնակցել Ձմեռային ազգագրական փառատոնին, սովորել ազգային երգ , պար, ծանոթանալ ազգային խոհանոցին, յուրացնել ազգային մշակույթի տարրերը, դառնալ կրողն ու փոխանցողը։
Խնդիրներ
- փառատոնի մասնակցության համապատասխան ուղղության ընտրություն, թեմատիկ ուսումնական նյութերի ուսումնասիրություն, հետազոտություն, հավաքագրում, ներկայացում
- «Բլեյան» կրթական ցանցով՝ ազգային փառատոնի հիմքով, կրթամշակութային բաց, լայն, տեսանելի, շոշափելի մշակութային երկխոսության, կամուրջների, կապերի ստեղծում, տարածում
- կրթահամալիրի ուսումնական օրացույցից ելնելով` գործուն, երկարաժամկետ, շուրջտարյա, համագործակցային, միջառարկայական, ուսումնական, հեղինակային նախագծերի իրականացում
Նկարագրությունը՝
Առաջին փուլում ճամբարականների հետ քննարկում, վերհիշում ենք տիեզերք, մոլորակներ, Երկիր, քաղաք, մարզ, գյուղ , թաղամաս հասկացությունները, թվում ենք մեզ ծանոթ քաղաքները, յուրաքանչյուրս պատմում ենք մեր քաղաքի մասին, ո՞ր քաղաքներում ենք եղել, ի՞նչ առանձնահատկություն ունեն քաղաքները։ Սովորողներին ներկայացվում է տեղեկություն-պատում Էջմիածին քաղաքի մասին։ Քննարկում ենք քաղաքի անունը, դիտում ենք նկարները, ի՞նչ կառույցներ կան քաղաքում, մայրաքաղաքից դեպի ո՞ր կողմ է գտնվում Էջմիածին քաղաքը։
Հաջորդիվ սովորում ենք <<Էջմիածին>> երգն ու պարը, քննարկում ենք երգի բառերը, հեգում, վանկատում, կազմում բառակապակցություններ։
Ուսումնասիրում ենք Էջմիածնի խոհանոցը՝ ո՞ր ուտեսներն են սիրում պատրաստել այստեղ, ի՞նչ ծառեր, մշակաբույսեր են տարածված։Ծնող կողմից իրականացվում է վարպետության դաս՝ միասին պատրաստում ենք Էջմիածնի քյուֆթա։ Ուսումնասիրում ենք քյուֆթա բառը՝ արմատը, կազմությունը, ո՞ր լեզվից է փոխառված, ի՞նչ է նշանակում։
Ճամփորդական նախագծով այց Էջիածին քաղաք, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում հոգևոր երգերի կատարում: Ճանապարհին հուշարձանների ուսումնասիրում:
Ամփոփում՝
<<Էջմիածին>> երգն ու պարի ուսուցում