Մարզական խաղեր Ջրվեժում

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1.2, 2.2  ջոկատների ճամբարականներ

Ժամկետը՝ Հունվարի 19-ին, ժամը՝ 10:30-14:30

Վայրը՝ Ջրվեժի անտառապարկ

Նպատակը՝ Մասնակցելու մարզական ստուգատեսին, խաղալու ձմեռային մարզական խաղեր(դահուկ, սահնակ), վայելելու ձմեռային բնությունը Ջրվեժում, իրականացնելու ձմեռային ֆոտոպլեներ, ձնաքայլք անտառապուրակում:

WhatsApp Image 2019-11-12 at 20.58.54

Երթուղի՝ 

Մարզիչ ՝ Անդրանիկ Մանուչարյան

Պատասխանատու՝ Մելքոնյան Անահիտ

Օգնական` Զվարթ Ամբրոյան,

Խնդիրներ՝

  • թիմային աշխատելու , ճամփորդությանը նախապատրաստվելու կանոնների վերհիշում
  • ճամփորդական կանոնների կիրառում՝ ինչպես խաղալ ձմեռային խաղաեր առանց վնասելու և վնասվելու,  ճամփորդական պայուսակ՝ ի՞նչ իրեր են անհրաժեշտ ձմռանը ճամփորդելու համար
  • ուսումնասիրել ճամփորդության վայրը, եղանակը, ջերմաստիճանը, սպասվող տեղումները
  • ձնաքայլք, քայլքի ժամանակ տեղանքի ուսումնասիրում, տարբեր եղանակների բնության համեմատում, եղանակի նկարագրություն

Անհրաժեշտ ճամփորդական իրեր, նյութեր

  • թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, բջջային հեռախոս,
  • սպորտային համազգեստ, տաք հագուստ, ձմեռային գլխարկ, ձեռնոց
  • ուսապարկ, ջուր, սնունդ,
  • սահնակ, դահուկ

Նախապատրաստական աշխատանք՝

Սովորող-սովորեցնող նախագծով՝ նկարում ենք Ջրվեժի մարզական խաղերը paint ծրագրով: Տեսանյութն՝ այստեղ:

Ամփոփում