Սառա Խոջոյան
21-րդ դարում տեղեկությունը գրքերից, շոշափելիից զատ ամբարվում է նաեւ ինտերնետում, վիրտուալ, ոչ շոշափելի տարածքում։ Ես առաջին անգամ առնչվել եմ անշոշափելի բովանդակությունը ստեղծելուն 19 առաջ, երբ 18 տարեկան էի։ Իմ երեք երեխաներից երկուսը՝ 4 տարի առաջ, երբ տղաս՝ Ավետ Մանվելյանը, 7 տարեկան էր, աղջիկս՝ Շուշան Մանվելյանը, 5 տարեկան։Նրանք Սեբաստացի են, բլոգ են վարում՝ նկարում են, գրում են՝ դասերը, պատմվածքներ, հորինուկներ, տեսանյութեր են անում, ձայնագրություններ, թեմատիկ պրեզենտացիաներ պատրաստում ու այդ ամենը հրապարոկում բլոգում։
Նրանք աշխարհին իրենց մասին, իրենց մտածածի մասին, իրենց արածի մասին պատմելու հնարավորությունը այնքան վաղ տարիքից են ստացել, որ ավելի դժվար կյանք են մտնելու ավելի պատրաստված։ Գիտելիքի պաշարի կուտակմանը զուգահեռ, նրանք սովորում են դրա մասին վերաբերմունք ցույց տալ, իրենց սովորածը փոխանցել ու դա անել այն միջոցներով, որոնք մեծ թվով ընթերցողների՝ իրենց շրջապատից, դասրանից դուրս գալու, հեռուներ հասնելու հնարավորություն են ստեղծում։ Գիտելիքի պաշարի կուտակումն էլ, ինքնին, հետաքրքիր է դիտարկել, երեխայի՝ աշակերտի հետաքրքրությունների տեսակետից։ Սովորել այն, ինչ հետաքրիքր է, ոչ թե այն, ինչ ստիպված ես, ուսուցիչը պետք է հետաքրքիր դարձնի ամեն ինչ, սովորողը՝ փորձի կլանել հետաքրքիրը՝ վերատադրելով այն բլոգում։
Որպես ծնող միջամտությունս ուսումնառությանը նվազագույնի եմ հասցրել՝ զբաղվածության պատճառով, բայց, առավելապես, երեխային՝ ազատություն տալու, ինքնուրույնության սովորեցնելու համար։ Կարծում եմ՝ ծնողը պիտի միայն ստուգի երեխայի արածը, այն էլ, եթե երեխան ուզում է, որ ծնողը դա անի։ Երեխայի փոխարեն ինչ-որ բան գրելով, ուղղելով, անելով, մենք ամենադասական կերպով արջի ծառայություն ենք մատուցում։ Գերազանցության մոլուցքը պետք է արմատախիլ անել դասապրոցեսից։ Մանավանդ՝ գերազանցության ձգտող ծնողների ազդեցությունը, հաճախ, համոզված եմ, բացասական, իրենց երեխաների ու նաեւ իրենց երեխաների դասարանցիների ու միջնորդավորված նաեւ նրանց ծնողների վրա։ Սա բերում է ֆիկտիվ իրականության, երբ ծնողները երջանիկ են, որ իրենց երրորդ կամ չորրորդ դասարանի երեխայի տնային առաջադրանքը կարողացել են գերազանց կերպով անել, իսկ երեխաները՝ ոչինչ չսովորած։ Բլոգավարության, ուսուցման մեջ երեխային ուղղորդողը, օգնողը ուսուցիչն է [խոսքը ներկա՝ հեռահար ուսուցման մասին չէ, հուսանք, որ սա կրթական ժամանակավոր ձևաչափ է]։
Շուշանը՝ աղջիկս, շատ ինքնուրույն է, եթե ես սխալմամբ ինչ-որ բան եմ անում իր փոխարեն, անգամ նեղանում է, քանի որ արդեն ինքը արած չի լինում, այդպես էլ ասում է՝ դու արեցիր։ Նա դեռ 8 տարեկան է, իր բլոգն ունի, իր տեսակետը, իր ասելիքը։ Ծնողի դերը մինիմալ պիտի լինի այս ամենում, ծնողը պիտի իր գործը դասից դուրս անի, ծնողը, իր հայացքները, իր ձեռագիրը պիտի միայն միջնորդավորված, միայն երեխայի միջոցով արտահայտվեն։
Միայն այսպիսով է հնարավոր ինքնուրույն, կայացած, ասելիք ունեցող, ասելիքը տեղ հասցնել կարողացող, պարտականությունը ինքնուրույն կատարող, ասածի ու արածի համար պատասխանտու անհատ մեծացնել։ Այս գործում հաջողել կարելի է քիչ կամ շատ, բայց արդյունքը հաստատ կլինի անհատը։
Այս համատքստում է, որ բլոգավարության նման պարզագույն մեթողը ու դրան ծնողի վերաբերմունքը շատ կարևոր են երեխայի պարգայաի համար։ Պետք է չափը պահել, չխանգարել, օգնելով՝ միամիտ չվնասել։