Շաբաթվա տեսազանգերի ժամանակացույց, մայիսի 18-22

Երկուշաբթի-Մաթ/մայրենի` 11:00

Երեքշաբթի-Առցանց մուտքի ճամբար վեց տարեկանների հետ՝ 12:00

Հանդիպում Մարիամ Միրզոյանի հետ` 16։00

Չորեքշաբթի—Առցանց մուտքի ճամբար վեց տարեկանների հետ՝ 12:00

Ռուսերեն՝ 12։00,  

Երաժշտություն՝ 14:00

Հինգշաբթի—Առցանց մուտքի ճամբար վեց տարեկանների հետ՝ 11:00

Անգլերեն 12։00

Ուրբաթ—  Մաթ/մայրենի 11:00

Շախմատ՝ 13:00

Հանդիպում Մարիամ Միրզոյանի հետ՝ 16:00

Դ. Բիսեթ «Փիլիսոփա Բլոճը և մյուսները»

Քեռի Ֆրեդն ապրում էր «Արևմտյան քամի» փողոցում, համար ութ տանը: Նրա սենյակում իր նկարն էր կախված, աջ կողմում, դարակին ծաղկաման էր դրված, մեջը՝ վարդ: Ձախ կողմում՝ Թիկ-թակ ժամացույցն է:
_Ինչ ձանձրալի են այս ժամացույցները, ոչ մի հետաքրքիր բան չկա սրանց մեջ,-մտածում էր վարդը,-հոտ էլ չունեն:  Իսկ նա, ով լավ հոտ չունի, չի կարող  գեղեցիկ լինել:
Продолжить чтение «Դ. Բիսեթ «Փիլիսոփա Բլոճը և մյուսները»»

«Ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ»

 

Ժամանակով մի ջրաղացպան է լինում։Էս ջրաղացպանը որոշում է մի էշ առնել, որ ամեն շաբաթ էշին նստած գնա քաղաքի շուկան։ Որոշում է ու առնում է։ Էշն իր համար հանգիստ ապրում էր։ Շաբաթվա մեջ միայն մի օր էր աշխատում ՝ շաբաթ օրը։ Հենց որ շաբաթը գալիս էր՝ էշը ջրաղացպանին ու նրա աղջկան տանում էր քաղաք, իսկ իրիկունը նրանց շալակած նորից վերադառնում էր գյուղ։ Դա շատ հեշը ու հանգիստ կյանք էր։Ախոռում էշը մի ընկեր ուներ՝ մի նիհար, խեղճուկրակ եզ: Էս խեղճ անասունի կյանքն էլ մի կյանք չէր, դեռ ավելի դժվար էր: Ամեն օր, լույսը չբացված, եզը գյուղից դուրս էր գալիս, գնում ջրաղացպանի արտերը վարում, մութն ընկնելուն պես, հոգնած-ջարդված իրեն մի կերպ ախոռ էր գցում, վեր ընկնում: Ու եզն անընդհատ սրտնեղում էր աշխարհքի բանից, անարդարությունից, աշխատանքի անհավասար բաժանումից: Մի օր էլ նա էշին ասում է.

Продолжить чтение ««Ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ»»

Հորինուկ՝ «Հափչի շնիկը»

Մխիթարյան Գոհար

Սովորական մի օր, երբ ես կիսաքուն բռնել էի դպրոցի ճամփան՝ լսեցի ինչ-որ ձայն։ Շրջվելով ես տեսա կլոր աչուկներվ, շագանակագույն ականջներով և սպիտակ մորթիով մի շնիկի։ Նա այնքան անմեղ հայացք ուներ, որ ես չկարողացա նրան թողնել ճամփեզրին։ Եվ այսպես ես ստիպված դասին մասնակցեցի շնիկի հետ։ Մինչ դասը սկսվելը ես խնդրեցի շնիկին , որ չաղմկի և փակեցի պայուսակս ՝ մի փոքր անցք թողնելով շնչելու համար։ Ամբողջ դասի ընթացքում ես շունչս պահած, անշարժ նստել էի, երբ հանկարծ շնիկը հաչեց. Продолжить чтение «Հորինուկ՝ «Հափչի շնիկը»»