Դեպի Մաշտոցի բարձունք

Վայրը՝ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան

սևան

Օր՝ սեպտեմբերի 5
Մեկնում՝ ժամը 9:30
Վերադրաձ՝ ժամը 16:00
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 3.2 և 3.3 դասարանի սովորողներ, ծնողներ
Սովորղների թիվ՝

Ճանապարհի նկարագրություն՝ /Երևան-Առինջ-Հրազդան-Արգել-Չարենցավան-Սևան/
Առաջին կանգառ-
Գեղամա լեռնաշղթա
բարձունքի հաղթահարում, քայլում ենք դեպի Մաշտոցներ մատուռ
Երկրորդ կանգառ- Սևանի քաղաքային լողափչ
Երևան- Սևան հեռավորությունը՝ 66,2 կմ, 1ժամ 8ր
Ճամփորդության պատասխանատուներ` Անահիտ Մելքոնյան, Նաիրուհի Համբարձումյան

Նպատակը՝

Բարձունքի վերելք-վայրէջքը հաղթահարելու կարողությունների զարգացում:
Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

Խնդիրները՝

  • տեղեկություններ ստանալ վայրի մասին (դիտել տեսանյութ),
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը, ի՞նչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի առկայությունը.
  • խմբով ճամփորդելիս, ընկերական պատասխանատվության նշանակության կարևորությունը
  • իմանալ առաջին օգնության տարրական կանոններ
  • ուսումնասիրել միջավայրը
  • էկոլոգիական աշխատանքի իրականացում.
  • լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը

Օրակարգ՝
9:30`մեկնում (Հարավային դպրոցից)
10:40` դեպի Մաշտոցներ մատուռ բարձունքի հաղթահարում
11:30` բարձունքում ընդմիջում, լուսանկարչական պլեներ
12:00`ժամանում քաղաքային լողափ
12:00-12:30` բակային խաղեր
12:30` լողում ենք Սևանա լճում
13:00-13:30` ընդմիջում
14:00-15:00 `լող Սևանա լճում, արևային լոգանք
15: 00` քաղցր ընդմիջում
15:30`վերադարձ
16:50` ժամանում Հարավային դպրոց

Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ, հագուստ (անպայման տաք հագուստ)
  • արևապաշտպան քսուկ, գլխարկ, ակնոց, պահեստային գուլպա
  • Լողազգեստ, լողաթափ, սրբիչ
  • Խաղեր՝ գնդակ, պարան, դոմինո, խաղաքարտեր
  • Անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ
  • Բրդուճներ, մրգեր, ջուր

Ամփոփում՝

Բարձունքի հաղթահարում

Ճամփորդապատումներ

Բարձունքին

Оставьте комментарий