Ճամբարային երկրորդ օրը

Ճամբարային երկրորդ օրը հետաքրքիր էր և հագեցած: Առավոտյան ընդհանուր պարապմունքին հաջորդեց այցն Ուսումնական ագարակ: Ճամբարականներըշրջեցին Ագարակում, ձիավարեցին և կերակրեցին կենդանիներին: Օրն ավարտեցինք Հարավային դպրոցի ուրախ լողավազանում զովանալով: