«Մուտք կրթահամալիր» ուսումնական ճամբար 24.08-26.08.2022

Մուտք կրթահամալիր» մուտքի ճամբար օգոստոսի 24-ից 26-ը, ժամը՝ 10:00-12:00

Նախագիծ` «Մուտք կրթահամալիր» մուտքի ճամբարը բաց է՝ կազմված կրթահամալիր մուտք գործող նոր սովորողներից։ Կրթահամալիր ընդունվելու համար դիմորդը՝ 3-րդ դասարանի սովորողը, մասնակցում է եռօրյա ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը։

Ուսումնական ճամբարի ուսումնական նախագծերը՝

Ընթերցում ենք և զարգացնում մեդիահմտությունները

Հեծանվավարություն

Այց Ուսումնական ագարակ

Ճամբարի բովանդակությունը՝

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք. երգ-պարերգ
  • Շրջակա միջավայրի, պարտեզի խնամք, բնագիտական փորձեր
  • Հեծանվավարություն, լող, մարզական խաղեր
  • Տեխնոլոգիա
  • Կառուցողական խաղեր
  • Ճաշի ընդմիջում

Անհրաժեշտ միջոցներ՝ «Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցը պետք է իր հետ ունենա`

  • մարզահագուստ
  • լողազգեստ, լողաթափ, արևապաշտպան գլխարկ, լողի գլխարկ, ջրային ակնոց, արևապաշտպան քսուկ
  • ընդմիջում անելու համար սնունդ
  • ջուր, ջրի շիշ
  • պաշտպանիչ բժշկական դիմակ, ախտահանիչ հեղուկներ
  • ճամփորդական թեթև ուսապարկ/ճամփորդական պարագաներով/
  • անհատական նեթբուք-նոթբուք
  • կառուցողական, սեղանի խաղեր

Հասցե՝ Իսակովի 52/6,

Հեռախոսահամարներ՝ 010 -73-61-00, 094211291, 094-08-88-53

Ճամբարի ղեկավար՝ Մելքոնյան Անահիտ

Ծրագրում`

ՉՈՐԵՔՇԱԲԹԻ՝ 24.08.2022

10:00-10:15 Ճամբարականներին դիմավորում, ընդհանուր պարապմունք

10:20- 10:30Ծանոթություն, բարևախաղ, շրջայց դպրոցում, միջավայրի խնամք

10:30-11:00 Ընթերցում ենք և զարգացնում մեդիահմտությունները . սովորում ենք paint նկարչական ծրագիրը, ծանոթանում ենք գործիքաշարին, սովորում պահպանել նկարը։ Ընթերցում ենք Ջանի Ռոդարիի «Թարս հարցեր» հեքիաթը: Նկարում ենք հեքիաթը Paint նկարչական ծրագրով։

11: 00 -11:15 Ընդմիջում

11:15-11:50 Հեծանվավարություն, լող

11:50-12:00 Ճամբարականների ճանապարհում, օրվա ամփոփում

ՀԻՆԳՇԱԲԹԻ՝ 26.08.2021

10:00-10:15 ճամբարակնների դիմավորում, միջավայրի խնամք

10:30-11:30 Այց Ուսումնական ագարակ

11:30— Ընդմիջում Ուսումնական Ագարակում

12:00Ճամբարականների ճանապարհում, օրվա ամփոփում

ՈՒՐԲԱԹ՝ 27.08.2021

10:00-10:15Ճամբարականների դիմավորում, ընդհանուր պարապմունք

10:30 -11:10Սովորում ենք օգտվել էլեկտրոնային հասցեից, և բլոգից ներբեռնել նյութը, ստեղծել նամակ, ուղարկել: Ճամբարակնների հետ իրենց աշխատանքները հրապարակում ենք իրենց բլոգներում, սովորում ենք նյութ հրապարակել, թեմա ընտրել։

11:15Ընդմիջում

11:20-11:50 Լող, հեծանվավարություն

11:50-12:00 Ճամբարականների ճանապարհում, օրվա ամփոփում

Արդյունքների ամփոփում՝

Առաջին օր

Երկրորդ օր

Երրորդ օր

Оставьте комментарий