«ԿԱՔԱՎԻԿ» ընտանեկան ռադիոթատրոն

Նախագծի մասնակիցներ` Հարավային դպրոցի երկրորդ դասարանի սովորողներ, ծնողներ, ընտանիքի անդամներ:

Ժամկետը` շարունակական

Նախատեսվում է` ամսական 3-ից 4 ռադիոթողարկում։

Նպատակը՝ նպաստել մայրենի լեզվով բանավոր խոսքի զարգացմանը, կարողանալ լսել և հասկանալ սեփական սխալները: Հարստացնել գիտելիքները: Նպաստել ընտանեկան դպրոցների մասնակցությանը ուսումնական ծրագրին։

Խնդիրը՝

  • Ազատ, անկաշկանդ և գրագետ խոսքի ձևավորում:
  • Ծրագրին ընտանեկան դպրոցի մասնակցության ակտիվացում։
  • Մեդիահմտությունների զարգացում։

Ընթացքը՝

Յուրաքանչյուր թողարկման ժամանակ ներկայանում է մեկ ընտանիք։ Սովորողն ընտանիքի անդամների հետ համատեղ քննարկման արդյունքում ընտրում է որևէ ստեղծագործություն , կատարում են դերերի բաշխում, հեքիաթի ընթերցում, ձայնագրում, նյութի ստեղծում։ Ամսվա ընթացքոիմ ունենում ենք 3-ից 4 թողարկում: Ռադիոնյութի ունկնդրում ենք դասարանում, քննարկում, սովորողները հարցեր են տալիս օրվա մասնակցին:
Ռադիո թողարկումները կամբողջացնեմ և կթողարկեմ բլոգում, ենթակայքում:

Ամառային արձակուրդների ընթացքում ռադիոյի թողարկումը կլինի շարունակական: Շեշտը կդրվի նաև սովորողների մեդիահմտությունների զարգացման վրա:

Մասնակիցներ (ըստ ամիսների)՝ Սեպտեմբեր՝ Սաթենիկ, Ավագյան ԱՆգելինա, Մանվել, հոկտեմբեր՝ Արեն, Բաբաջանյան Անգելինա, Արեգ, նոյեմբեր՝ Էլինար, Սոֆի, Արայիկ, դեկտեմբեր՝ Սյուզան, Վարդան , Ալեքս հունվար՝ Մարի, Արիելա փետրվար՝ դասարանական-թումանյանական, Գաբրիելլա, Միքայել, Սառա, մարտ՝ Էրիկ, Արթուր, Հայկ , Սաթենիկ, ապրիլ՝ Արմեն, Յուրի, Թերեզա մայիս՝ Անահիտ,Սմբատ, Սաթենիկ,

հունիս՝ Լևոն, Անգելինա, Մանվել։

Оставьте комментарий