Գետը բնակավայրում. ճամփորդություն դեպի Ոսկեհատ

Մեր ամենագեղեցիկ ու հետաքրքիր ճամփորդության առաջին կանգառը ըստ նախագծի Ագարակում էր՝ Ամբերդ գետի աջ ափին,պատմամշակութային արգելոց հայտարարված հուշարձանային տարածքում: Ուսումնասիրեցինք մ.թ.ա. 4-րդ հզ․- ի դամբարանադաշտը:  Ամբերդի ափով քայլքով հասանք մինչև Ոսկեհատի պատմամշակութային կոթող «Ճգնավորի այր» քարայրին: Ճանապարհին ուսումնասիրեցինք գետը, քարափները: Ոսկեհատի սովորողների ուղեկցությամբ քայլեցինք դեպի Սբ․Սարգիս եկեղեցի: Քայլքով հասանք դեպի գետը, ափին իրականացրեցինք գեղանկարչական, լուսանկարչական պլեներ երկու դպրոցների սովորողների մասնակցությամբ: Միասին կատարեցինք նախապես ընտրված ազգայինն երգեր ու պարեր: Ջերմ և ուրախ տպավորություններով ավարտվեց Ոսկեհատի արևոտ օրը:

Գետը բնակավայրում. ճամփորդություն դեպի Ոսկեհատ: 2 комментария

Оставьте комментарий