Ուսումնական բնագավառներ, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջներ։

VII. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԵՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ

Հանրակրթական ծրագրերի հենքային ուսումնական պլանը ներառում է ուսումնական բնագավառները, ըստ կրթական աստիճանների դրանց հատկացվող ժամաքանակները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն եւ առավելագույն ծավալըըստ կրթական երեք աստիճանների: Այն ընդհանուր է հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների համար անկախ կազմակերպականիրավական ու սեփականության ձեւերից եւ ենթակայությունից։

  1. Հանրակրթական ծրագրերի հենքային ուսումնական պլանում ուսումնական բնագավառներն են` 1) Հայոց լեզու եւ գրականություն.
    2) Հայրենագիտություն.
    3) Օտար լեզուներ.
    4) ԲՏՃՄ.
    5) Արվեստ եւ արհեստ.
    6) Հասարակություն, հասարակական գիտություններ.
    7) Ֆիզիկական կրթություն եւ անվտանգ կենսագործունեություն:
  2. Հանրակրթական ծրագրերի հենքային ուսումնական պլանի հիման վրա մշակվում են ընդհանուր,
    մասնագիտացված եւ հատուկ հանրակրթական պետական եւ այլընտրանքային ծրագրերի ուսումնական պլանները։ 22. Ուսումնական պլանը ներառում է երկու բաղադրիչ՝
    1) պետական բաղադրիչ.
    2) դպրոցական բաղադրիչ, որից խմբակներին եւ նախագծերին հատկացվող բաղադրիչը՝ սովորողի ընտրությամբ։

http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=149788 12/15

  1. Պետական բաղադրիչով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանվում են տվյալ դասարանի պետական պարտադիր առարկայացանկում ընդգրկված առարկաներին հատկացված նվազագույն ժամաքանակները եւ երաշխավորված առարկայացանկը:
  2. Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է ուսումնական հաստատության կողմից սահմանված առարկաներին, պետական բաղադրիչով սահմանված առարկաներին եւ խմբակներին, ուսումնական նախագծերին՝ սովորողների ընտրությամբ: Ուսումնական հաստատության կողմից սահմանված առարկաների ծրագրերը սահմանված կարգով երաշխավորվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից։
  3. Դպրոցի կողմից սահմանվում են տվյալ դասարանի առարկայացանկը, առարկաներին եւ հետազոտական աշխատանքներին եւ խմբակներին հատկացված շաբաթական ժամաքանակները՝ պահպանելով 26-րդ, 27-րդ եւ 29-րդ կետերի պահանջները:
  4. Հանրակրթական ծրագրի ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի եւ ուսումնական գործունեության կազմակերպման տեսակների (խմբակ, ուսումնական նախագիծ) իրականացման համար սահմանվում են հետեւյալ նորմատիվային ծավալները (դասաժամ)՝
    1) տարրական դպրոցոչ պակաս, քան 2945, ոչ ավելի, քան 3590. 2) հիմնական (միջին դպրոց) ոչ պակաս, քան 5385, ոչ ավելի, քան 5950.
    3) միջնակարգ (ավագ դպրոց)` ոչ պակաս, քան 2020, ոչ ավելի, քան 4080:
  5. Հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների համար սահմանվում են հետեւյալ
    նորմատիվային ծավալները (դասաժամ)՝
    1) տարրական դպրոց3590, որից պետական պարտադիր բաղադրիչ 1733, դպրոցական պարտադիր բաղադրիչ 1857, որից 359-ը՝ ընտրովի. 2) հիմնական (միջին դպրոց) 5950, որից պետական պարտադիր բաղադրիչ 2673, դպրոցական պարտադիր
    բաղադրիչ 3277, որից 238-ը՝ ընտրովի.
    3) միջնակարգ (ավագ դպրոց)` 4080, պետական պարտադիր բաղադրիչ 1633, դպրոցական պարտադիր բաղադրիչ
    2387, որից 612-ը՝ ընտրովի:
  6. Հանրակրթական պետական ծրագրի ծավալները պետք է համապատասխանեն պետական պարտադիր բաղադրիչի ժամաքանակին: Ուսումնական բնագավառներին հատկացված տարեկան նորմատիվային ժամաքանակները պետք է համապատասխանեն կրթական աստիճանին հատկացված ամբողջ ժամաքանակին եւ տոկոսային արտահայտմամբ կազմում են. Աղյուսակ 1 Ուսումնական բնագավառ Տարրական 3590 Միջին 5950 Ավագ 4080 Հայոց լեզու եւ գրականություն 24-28% 13-16% 9-20% Հայրենագիտություն 5% 10% 8% Օտար լեզուներ 10-15% 12.5-15% 5-13% ԲՏՃՄ 20-28.5% 33-36% 12,5-38% Արվեստ եւ արհեստ 10-16% 8-9% 3-5% Հասարակություն, հասարակական գիտություններ 2% 5-6% 6-12% Ֆիզիկական կրթություն եւ անվտանգ կենսագործունեություն 7-9% 7-8% 7-10% Ընտրովի բաղադրիչ 10% 4% 6%
    1. Հանրակրթական հիմնական ծրագրի նորմատիվային ծավալը տվյալ ուսումնական հաստատության ուսումնական պլանում ներկայացվում է շաբաթական կամ տարեկան ժամաքանակներով: Ուսումնական շաբաթների թիվը սահմանվում է՝ 1-ին դասարանի համարառնվազն 30, 2-4-րդ դասարանների համար առնվազն 32, մյուս դասարանների համար` առնվազն 34 շաբաթ։ Ըստ դասարանների շաբաթական ծանրաբեռնվածությունը սահմանում է ուսումնական հաստատությունը՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված սանիտարական կանոնները եւ նորմերը:
  7. Պետական ուսումնական հաստատություններում մեկ ակադեմիական դասաժամի նորմատիվային տեւողությունը 45 րոպե է։ Տնային կամ հիվանդանոցային պայմաններում անհատական ուսուցման պլանով իրականացվող մեկ դասաժամը հավասարեցվում է երկուսի:
  8. Պետական բյուջեի միջոցներից պետական հանրակրթական ուսումնական հաստատության նախաձեռնությամբ

http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=149788 13/15
իրականացվող այլընտրանքային, փորձարարական, հեղինակային եւ այլ ծրագրերի իրականացումը ֆինանսավորվում եւ (կամ) համաֆինանսավորվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:

  1. Ուսումնական պլանների եւ ուսումնական պլաններում փոփոխությունների հաստատումը կատարվում է ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան նոր ուսումնական տարվա սկզբից առնվազն երկու ամիս առաջ:
    VIII. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՅԱՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

Оставьте комментарий