«Ուսումնական ամառ» նախագիծ

Մասնակիցներ՝ 3.2 դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ

Նպատակը՝ Ամառային արձակուրդները անցկացնել հետաքրքիր և ուսումնական։ Զարգացնել և ամրապնդել կարդալու, մտածելու, ստեղծագործելու կարողությունները, ամառային ուսումնական արձակուրդի ընթացքում վերհիշել սովորածը և ամրապնդել:

Ժամկետը՝ մինչև ամառային արձակուրդների ավարտը

Խնդիրները՝

  • վերհիշել ուսումնասիրած ստեղծագործությունները,
  • նոր գեղարվեստական գրքեր, հեքիաթներ կարադալ, գրի առնել հատվածներ, հրապարակել բլոգում,
  • կարդացած նյութի վերաբերյալ կատարել վերլուծություն՝ եզրակացություն անել,
  • պատմել նախասիրությունների մասին, ճիշտ կազմակերպել ազատ ժամանակը։

Ամառային ըներցանություն՝ ընթերցանության ցանկ՝

. Երկնագույն նետը
Հեղինակ` Ջաննի Ռոդարի
2. Ալիսը Հայելու աշխարհում: Մանկապատանեկան դասական մատենաշար
Հեղինակ` Լուիս Քերոլ
3. Երկարագուլպա Պիպին
Հեղինակ` Աստրիդ Լինդգրեն
4. Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում
Հեղինակ` Ջաննի Ռոդարի
5. Վինի Փու արջուկը
Հեղինակ` Ալան Ալեքսանդր Միլն
6․ Չարլին ու շոկոլադի գործարանը
Հեղինակ՝ Ռոալդ Դալի
7.Երեք պատմվածք` Շերլոկ Հոլմսի արկածներից
Հեղինակ՝ Արթուր Կոնան Դոյլ
8. Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը
Հեղինակ՝ Ջոան Ռոուլինգ
9.Պինոքիոյի արկածները_Կարլո Կոլլոդի
10.«Կառլսոն» Աստրիդ Լինդգրեն

Այլ /ձեր ցանկությամբ/

Պատասխանել հետևյալ հարցերին.

  • Ո՞վ է գրքի հեղինակը (վերնագիր, հերոսների անուններ)
  • Ո՞ր հատվածը քեզ դուր եկավ:
  • Ո՞րն էր ամենազվարճալի հատվածը:
  • Ո՞րն էր ամենատխուր հատվածը:
  • Ո՞ր հերոսին կցանկանայիր նմանվել և ինչո՞ւ:
  • Ի՞նչ սովորեցիր
  • Եթե հեղինակը լինեիր, ի՞նչը կփոխեիր ստեղծագործության մեջ:

Այս  հարցերին պատասխանելու միջոցով կարող ես նաև պատրաստել ռադիոնյութ կամ տեսանյութ, աշխատանքի ներկայացման ձևը դու ընտրիր, վերջում աշխատանքդ տեղադրի՛ր բլոգումդ:

Մուլտֆիլմեր և ֆիլմեր՝ 

  1. Ղազարոս Աղայան- Հազարան Բլբուլ
  2. Խնկո Ապեր-Հազարան Բլբուլ
  3. Պինոքիոյի արկածները_Կարլո Կոլլոդի
  4. Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում_Ջաննի Ռոդարի
  5. Մանչուկն ու Կառլսոնը
  6. Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում` առջին մաս, երկրորդ մաս
  7. Բրեմենյան երաժիշտները
  8. Բուրատինոյի արկածները/ մուլտֆիլմ/
  9. Երեք ընկույզ Մոխրոտի համար
  10. Բուրատինոյի արկածները/ ֆիլմ/
  11. Չարլին ու շոկոլադի գործարանը
  12. Թոմ Սոերի արկածները

Դիտի՛ր հետևյալ մուլտֆիլմները։ Դիտելուց հետո ֆիլմի կամ մուլտֆիլմի մասին պատմի՛ր, գրիր՝ ինչ սովորեցիր, Paint  նկարչական ծրագրով նկարիր քեզ դուր եկած հատվածը կամ սիրելի հերոսին: Պատմի’ր հերոսի մասին, գրիր՝ կցանկանայինք նմանվել, ինչո՞ւ։ Նյութը տեղադրի՛ր բլոգումդ:

«Իմ ամառը» թեմայով օրագիր վարել, պատումները թողարկել բլոգներում:

Հետևյալ թեմաներով նյութեր պատրաստել.

  • Ճամփորդություն
  • Խոհանոց
  • Մեր հյուրերը
  • Տեսարժան վայրերի ֆոտոպատում
  • Բակային խաղեր
  • Քրիստոսի պայծառակերպություն (Վարդավառ)
  • Բանավոր, հետաքրքիր մաթեմատիկա
  • Բույսերի խնամք
  • Իմ կենդանին

Ես և շրջակա աշխարհ ՝

Ամռան ընթացքում ճամփորդելիս քարտեզագրի՛ր, քո այցեած վայրի մասին հետաքրքիր տեղեկություն գտի՛ր համացանցից , հրապարակի՛ր բլոգում: Պատումով ու տեսանյութերով պատմի՛ր քո ճամփորդության մասին: Հրապարակի՛ր բլոգում, հղումն ուղարկի՛ր ինձ:

Մաթեմատիկա՝ Առցանց առաջադրանքներ. , մաթեմատիկական խաղեր

Оставьте комментарий