Քարտեզագրություն

Մասնակիցներ՝ 3.2 ջոկատի ճամբարականներ
Թեմա՝ Ուսումնասիրում ենք մեր երկիրը
Նախագիծը ՝ Լուսինե Գասպարյան,Արմինե Գյոնջյան

Ուսումնասիրում ենք Հայաստանի քարտեզը, դրոշը, հիմնը և խորհրդանիշը: Սովորում ենք օգտվել քարտեզից և Google Maps-ից:

Ընթացք.

Սովորողները ուսումնասիրում են քարտեզը: Ծանոթանում մեր երկրի խորհրդանիշներին և դրանց պատմությանը: Թեմաներից ընտրում են մեկը և բլոգում հրապարակում։

  • Քարտեզի օգնությամբ որոշում են, թե ո՞ր մարզում է գտնվում իրենց գյուղը, քաղաքը:
  • Ճամփորդությունների ընթացքում ո՞ր մարզերում ենք եղել: /Հուշում՝ Ծաղկեվանք-Արա լեռ, Մաշտոցներ, Սաղմոսավան, Մեղրաձոր և այլն:/
  • Նախընտրած մարզի մասին հետաքրքիր տեղեկություն է դուրս բերում համացանցից, նշում, թե ինչ պատմամշակույթային վայրերով է այն առանձնանում:
  • Մի դրոշի պատմություն /եռագույն դրոշ/։
  • Խորհրդանիշի պատմություն։
  • Քարտեզագրություն / Google Maps-ի օգնությամբ գծում են քարտեզ և պարզում, թե քանի՞ կիլոմետր հեռավորություն է մեր գտնվելու վայրից, քանի՞ ժամում կհասնեն և ո՞ր գյուղերի միջով են անցնելու/։

Հետաքրքիր առաջադրանքներ՝
Հոլովակ ՝ ինչպես գծել google maps-ով ցանկալի նպատակակետը տանող ճանապարհը)

  1. Երևան- Գյումրի երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի՞ կիլոմետր է Երևանից Գյումրի ճանապարհը, ո՞ր մարզերով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ գնալը։
  2. Հրազդան-Կապան երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր, թե քանի՞ կիլոմետր է Հրազդանից-Կապան ճանապարհը, ո՞ր մարզերով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ գնալը։
  3. Երևան-Շուշի երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր, թե քանի՞ կիլոմետր է Երևանից Արցախ ճանապարհը, ո՞ր մարզերով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ գնալը։
  4. Ձեր բնակավայրից մինչև դպրոց երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր, թե քանի՞ կիլոմետր է ճանապարհը, ո՞ր փողոցներով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ հասնելը։
  5. Paint ծրագրով/ կամ թղթի վրա՝ մատիտներով/ նկարեք ձեր բակի քարտեզը և տեղադրեք ձեր բլոգում։

Հետաքրքիր տեսանյութ՝

Տրամադրել է Սոնա Փափազյանը Քարտեզ, քարտեզագրում

Մուլտֆիլմեր՝

География для детей. Материки. Энциклопедия для детей

Астрономия для Самых Маленьких. Развивающий Мультфильм. 

Уроки Совы — Веселое кругосветное путешествие

Ամփոփում՝

Հայաստանի դրոշը, զինանշանը

Իմ գյուղը/քաղաքը

Оставьте комментарий