Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 3.2  դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ

Նպատակը՝ Սովորել, ծանոթանալ կրթահամալիրի ծեսերին, իրականացնել, տարածել, սովորողներին մասնակից դարձնել ծեսերի, ազգային մշակույթի տարածմանը, պահպանմանը:

Ժամկետը՝ Նոյեմբեր

Սեբաստածու օրերին իրականացվող նախագծեր՝

Հարթակում հոգեբան ծնողն է

Հարթակում ծնողն է. մոմերի պատրաստում և ձևավորում

Սովորող-սովորեցող մարզական

Թթուդրեքի ծես

Փոխանցում եմ մեդիահմտություններ

Արեգակնային համակարգը՝ 3D տարբերակով

Խնդիրները՝

  • Մեդիահմտությունների զարգացում
  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Հետազոտելու, ուսումնասիրելու կարողությունների զարգացում

Ընթացքը՝

Մայրենի + մեդիահմտություն՝ Սովորողներից յուրաքանչյուրը հարցազրույցի, պատմումի միջոցով պատմում է կրթահամալիրի մասին, հրապարակում իր բլոգում։

Պատումներ

  • «Ինչպես դարձա սեբաստացի կամ ինչպես հայտնվեցի կրթահամալիրում»
  • «Ինչպիսի են սեբաստացի ուսուցիչները».բնութագրում ենք ծանոթ ուսուցիչներին
  • Պատմի՛ր կրթահամալիրի, քո դպրոցի մասին.ինչո՞վ է տարբերվոմ քեզ ծանոթ մյուս դպրոցներից:
  • Քո շրջապատոմ կան մարդիկ, ովքեր գիտեն կրթահամալիրի մասին, հարցազրույց վերցրու, եթե չգիտեն , ինքդ պատմի՛ր: Հարցազրույց վերցրու քո ծնողներից, փորձի՛ր համեմատել քո և քո ծնողների դպրոցը, գտնել նմանություններն ու տարբերություները։

Մաթեմատիկա + մեդիահմտություն + խոհանոցային գործունեություն՝հորինում ենք խնդիրներ թթվի բաղադրիչների։ Որքա՞ն արժե կաղամբի, գազարի, բազուկի, լոլիկի 1 կգ-ը, քանի՞ օրում պատրաստ կլինի թթուն, վերածի՛ր ժամի:Ստեղծում ենք խնդրագիրք նկարում ենք և հորինում խնդիրներ, ներկայացնում Power Point ծրագրով։

Ես և շրջակա աշխարհ՝ համացանցից տեղեկություն ենք գտնում աշնանային մրգերի, ծառերի մասին։ Ո՞ր ծառերն են պտուղ տալիս աշնանը, ի՞նչ պայմաներում են աճում։

Մեդիագրագիտություն + բլոգուսուցում՝ նյութերը սովորողները կհրապարակեն իրենց բլոգներում, կսովորեն նոր հմտություններ։ Կստեղծեն պրեզենտացիաներ:

Արդյունքների ամփոփում՝՝

Оставьте комментарий