Սովորող-սովորեցնող․ գործնական մաթեմատիկա

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ հոկտեմբերի 20, ժամը՝ 09։30-ից

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 3-րդ, 4-րդ դասարանի սովորողներ
Համագործակցող դասավանդողներ՝ Լյովա Սարգսյան
և Անահիտ Մելքոնյան

Նպատակը՝

  • Սովողների մոտ  գործնական  կարողությունների,   ինչպես նաև    թիմային  աշխատանքի հմտությունների ձևավորում ու  զարգացում
  • երկարության և զանգվածի չափման միավորների վերաբերյալ  սովորողների  ունեցած գիտելիքների ձեռքբերում և ամրապնդում
  • Սովորողների կողմից նոր գիտելիքների ձեռք բերում
  • Սովորողների կողմից ունեցած և ձեռք բերված գիտելիքների ամրապնդում
  • Միմյանց լսելու կարողությոններիձևավորում
  • Ավագ ընկերոջից նորը սովորելու պատրաստակամություն
  • Մեծացնել սովորողների սերն ու հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամաբ։

Նախագծի ընթացքը
Գործնական աշխատանք 1․

Հարավային դպրոցի բուժկետում 3-4-րդ դասարանի սովորողների հետ միասին, կկազմակերպենք մաթեմատիկայի բացօթյա դաս, որի ժամանակ
4-րդ դասարանի սովորողները իրենց կրտսեր ընկերներին կօգնեն չափերիզի միջոցով չափել իրենց հասակը և այն արտահայտել երկարության տարբեր չափման միավորներով։ Այնուհետև ավագ և կրտսեր ընկերներից կազմված զույգերը կհաշվեն իրենց հասակների տարբերությունը։ Միասին կվերհիշեն ու կամրապնդեն երկարության չափման միավորները։ Գործնական աշխատանքի արդյունքները խնդրի տեսքով սովորողները կտեղադրենց իրենց բլոգներում։

Գործնական աշխատանք 2․
4-րդ դասարանի  սովորողները իրենց կրտսեր ընկերներին կօգնեն կշեռքի միջոցով պարզել իրենց զանգվածը և այն արտահայտել զանգվածի տարբեր չափման միավորներով։ Միասին կվերհիշեն ու կամրապնդեն զանգվածի չափման միավորները։ Գործնական աշխատանքի արդյունքները խնդրի տեսքով սովորողները կտեղադրենց իրենց բլոգներում։

Արդյունքը՝

  • Ավագ և կրտսեր սովորղների մոտ  գործնական  կարողությունների,   ինչպես նաև    թիմային  աշխատանքի հմտությունների ձևավորում ու  զարգացում
  • երկարության և զանգվածի չափման միավորների վերաբերյալ  սովորողների  ունեցած գիտելիքների ձեռքբերում և ամրապնդում
  • Սովորողները գործնական աշխատանքների հիման վրա կազմած խնդիրները կտեղադրեն իրենց բլոգներում
  • Ֆոտոշարի և տեսաֆիլմի տեսքով գործնական աշխատանքների արդյունքերի ներկայացում

Ամփոփում՝

Оставьте комментарий