Սեբաստացու օրեր, Կրթահամալիրի տոն

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.2  դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ

Ժամկետը՝ Նոյեմբեր

Նպատակը՝ Սովորել, ծանոթանալ կրթահամալիրի ծեսերին, իրականացնել, տարածել, սովորողներին մասնակից դարձնել ծեսերի, ազգային մշակույթի տարածմանը, պահպանմանը:

Խնդիրները՝

  • Մեդիահմտությունների զարգացում
  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Հետազոտելու, ուսումնասիրելու կարողությունների զարգացում

Ընթացքը՝ Սովորողներից յուրաքանչյուրը հարցազրույցի, պատմումի միջոցով պատմում է կրթահամալիրի մասին, իր՝ սեբաստացու մասին՝

  • Պատմի՛ր կրթահամալիրի, քո դպրոցի մասին՝
  • Ինչո՞վ է տարբերվոմ քեզ ծանոթ մյուս դպրոցներից:
  • Դու սեբաստացի՞ ես:
  • Ինչպե՞ս է երևում կամ ինչպե՞ս ես դու զգում, որ սեբաստացի ես:
  • Քո շրջապատոմ կան մարդիկ, ովքեր գիտեն կրթահամալիրի մասին, հարցազրույց վերցրու, եթե չգիտեն , ինքդ պատմի՛ր:
  • Ո՞ր տոնը կամ ծեսն է քեզ շատ դուր եկել, արդյոք բոլորը գիտեն կրթահամալիրային տոների, ծեսերի մասին, չմոռանաս այդ մասին էլ հարցնել, պատմել :
  • Շարունակի՛ր պատմությունը․ Կար-չկար մի ճամփորդ տղա կար։ Նա փորձում էր իր համար մի հետաքրքիր, ուրախ դպրոց գտնել։ Երկար ման եկավ, բայց այդպես էլ չէր  չկարողանում գտենել, հանկարծ նա հանդիպեց մի գեղեցիկ պոնիի։ Պարզվեց, որ պոնին ապրում է Ագարակում։ Տղան հարցրեց․
  • -Այդ ի՞նչ դպրոց է, ագարա՞ էլ ունի, պատմիր ինձ քո դպրոցի մասին, փոքրիկ ձիուկ։
  • Պոնին պատասխանեց․

Թթուդրիկի ծեսը սեբաստացու օրերին՝

Ծեսը իրականացնելուց առաջ նախ ընտանիքի անդամներից տեղեկություններ ենք հավաքում, գրում թթվի նոր բաղադրատոմս: Տատիկները պատմում են՝ իրենք ինչպես են թթու դրել, սովորղները մուտքագրում են կամ ձայնագրում, որպեսզի Թթուդրիկի ծեսը իրականացնելիս առաջնորդվենք այդ բաղադրատոմսով: Զուգահեռ տատիկները կարող են պատմել՝ ինչպես են պատարաստել անուշեղեն:

Մայրենի + տեխնոլոգիա՝ Թթվի բաղադրիչների մասին հորինուկների ստեղծում, մուտքագրում,   Paint  նկարչական ծրագրով մեդիանկարների ստեղծում, ամբողջական ներկայացում  Power Point  ծրագրով:

Մաթեմատիկա՝ սեբաստացու օրերին «Թթուդրիկի ծեսը» ընտանիքի անդամների հետ իրականացնելիս, միասին կատարում եք գննումներ, գրանցում յուրաքանչյուր մթերքի գինը, ծախսած գումարը, հորինում  խնդիրներ:

Ես և շրջակա աշխարհ՝ Տեղեկություներ հավաքում բույսերի, բանջարեղենների մասին, տարվա ո՞ր եղանակին են սովորոբար թթու դնում և ինչու, թթվի օգտակարության մասին:

Մեդիահմտություն՝ Paint ծրագրով նկարում ենք «Թթուդրիկ» թեմայով նկարներ, մուտքագրում, որոնք հետո կզարդարեն մեր թթվի տարաները:

Նախագիծը կամփոփենք՝ թթուդրիկի ծեսը իրականացնելով դպրոցում:

Կիրականացնենք Շարոցթաթխիկի ծեսը:

Տեխնոլոգիա+ մայրենի՝ կսովորենք աշխատել ասեղով, տեղեկություններ իմանալ շարոցի մասին, ինչպես են պատրաստում, ինչի մեջ են թաթախում, ինչպես են այն անվանում:

Ափոփում՝

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s