Մի քիչ էլ հորինենք

Հարևան ծառերի զրույցը

Մեր դպրոցի բակում շատ ծառեր կան: Մի անգամ ես դուրս եկա դասամիջոցին և պատահաբար լսեցի ծառերի զրույցը: Նրանք շշուկով էին խոսում, բայց ես կարողացա հասկանալ նրանց: Ծառերը խոսում էին իրենց երազանքների մասին: Նրանցից մեկը ասում էր, որ երազում է ամենաբարձր ծառը լինել: Մյուսը երազում էր ամենաշատ տերևները ունենալ, որ երեխաները խաղան իր ճյուղերի հովի տակ: Ամենափոքր ծառն էլ երազում էր շատ բերք տալ:

Վարդանյան Ալեք

Լինում են չեն լինում ծառեր են լինում: Այդ ծառերը խոսում էին տարբեր բաների մասին, ինչ իրենց հետ կատարվում էր: Մի ծառը ասաց, որ իր մրգերը շատ պտղատու են, իսկ մյուս ծառը ասաց,որ իր մոտ գալիս են մարդիկ և հանգստանում են իր ստվերի տակ: Պարզ վեց, որ երկուսն էլ շատ օգտակար են:

Համբարձումյան Անի

Երկու ծառ զրույց են անում և ծիծաղում:

Եղևնին ասում է.

— Ես ամենալավ ծառն եմ, որովհետև ամառը և ձմեռը կանաչ եմ:

Բարդին ասում է.

— Իսկ դու գիտես, որ իմ ճյուղերը երկարում են ու ես ամենաերկար ապրող ծառն եմ աշխարհում:

Եղևնին պատասխանում է.

— Դե ուրեմն, արի ընկերանանք ու իրար ծիծաղելի բաներ պատմենք:

— Այո,- համաձայնում է կաղնին, ու նրանք սկսում են ուրախ բաներ խոսել ու ծիծաղել:

Շուշան Մանվելյան

Այգում ապրում էին երկու հարևան ծառեր՝ ծիրանենին և խնձորենին:Նրանք մ իշտ վիճում էին, թե ով է ավելի սիրելի.

-Իմ պտուղները ավելի քաղցր են և օգտակար,-ասաց ծիրանենին:

-Իմ պտուղները ավելի մեծ են և գունեղ,-պատասխանեց խնձորենին:

-Համ էլ երեխաները սիրում են իմ պտուղները նաև անհաս վիճակում,-հակադարձեց ծիրանենին:

-Հետո՞ ինչ,-ասաց խնձորենին,-իսկ իմ խնձորները մարդիկ հավաքում են,պահում իրենց մառաններում և ամբողջ ձմեռ ուտում:

Հանկարծ գալիս է այգեպանը և տեսնում,որ ծառերը վիճում են,ասում է.

— Իմ այգու ամենագեղեցիկ ծառերը դուք եք: Ծիրանն ու խնձորը իմ թոռնիկների ամենասիրելի մրգերն են:Ես երկուսիդ խնամում եմ և պարարտացնում, որ իմ թոռնիկներն ուտեն ձեր օգտակար և համեղ պտուղները:

Նա մի զամբյուղի մեջ լցնում է ծիրան ու խնձոր և տանում տուն:Իսկ ծառերն այդ օրվանից այլևս չեն վիճում:

Մնացականյան Արեն

Լինում են երկու հարևան ծառեր, որոնք միշտ իրար հետ զրույց են անում։ Մի օր նրանք որոշեցին գնալ շատախոսների աշխարհ։ Նրանք հասան տեղ և բարձր բղավեցին.- «Այս ի՞նչ աղմուկ է», և որոշեցին վերադառնալ ետ, քանի որ իրենց դուր չեկավ աղմուկը։ Մի օր խոսեցին, թե ինչո՞ւ են նրանք չորացել։ Միայն իրենք են չորացել։ Բայց այդպես էլ չհասկացան։ Եվ ոչ միայն այդ օրն են խոսում, այլ ամեն օր, մինչև հիմա խոսում են դրա մասին։

Աստղիկ Գաբոյան

Оставьте комментарий