Պատմություն ուրախ ճամփորդության, ծաղկառատ Համբարձման և նվաճած բարձունքի մասին

Մայիսի 21-ին Հարավային դպրոցի 2.2 դասարանը ճամփորդեց դեպի Լուսագյուղ:

Մեզ մեծ ջերմությամբ ընդունեց տեղի միջնակարգ դպրոցը՝ երկրորդ դասարանի դասվար Լարիսա Անդրեասյանի, տնօրեն Էդիկ Բաղդասարյանի գլխավորությամբ: Իսկ դուք գիտեի՞ք, որ Լուսագյուղի դպրոցում անցնում են ռոբոտաշինություն, սովորողների մի խումբ էլ ստեղծել է համակարգչային խաղեր:

Սովորողների հետ ծանոթանացանք, շրջեցինք դպրոցում և իհարկե ընկերացանք: Մեծ ոգևորությամբ նշեցինք Համբարձոււմը:Էլ ի՞նչ ընկերներ, որ իրար հետ ճանապարհ չանցնեն: Լուսագյուղի սովորողները, առաջնորդելով մեզ, ճարպկորեն հաղթահարեցին Թուխ մանուկի բարձունքը:

Оставьте комментарий