Մայիսի 27-հունիսի 7 նախագիծ

Մասնակիցներ— Հարավային դպրոցի 2-րդ դասարանի սովորողներ

Նախագծի ժամկետ— մայիսի 27-հունիսի 7

Վայր- Հարավային դպրոց

«Պոչատ աղվեսը» հեքիաթի թատերական ներկայացում

Նպատակը

  • Սովորողների մոտ երևակայելու, իրենց խոսքն անկաշկանդ արտահայտելու կարողության զարգացում
  • Խմբային աշխատանքի կարողության ամրապնդում
  • Տրված նյութի հիմնովին յուրացում, ոչ միայն ծանոթության, այլև վերարտադրման, փոխանցման միջոցով

Ընթացքը՝

Սովորողների հետ ընտրում ենք հեքիաթ, ընթերցում ենք, քննարկում, հասկանում դրա հիմնական գաղափարը և փորձում թատերական ներկայացման միջոցով հասնել դրա առավելագույն ճիշտ ներկայացմանը:

Սովորողները իրենք են ընտրում այն հերոսին, ում կերպարը կխաղան: Մի հերոսին մարմնավորում են մի քանի սովորող:Նույն խոսքը կրկնում են տվյալ հերոսին մարմնավորղ բոլոր սովորողները՝ յուրաքանչյուրը մի ձայնով ( հաստ, բարակ,վախեցած,հուզված, ուրախ,տխուր):

Հետևի պլանում ունենում ենք մի քանի հեղինակ, ովքեր խմբակային կխոսեն, մնացածի խոսքի ժամանակ ցույց կտան որևէ գործողություն՝ ներկայացումն ավելի կենդանի, աշխույժ դարձնելու համար:

Բեմադրության հանդիսատեսը՝ դպրոց-պարտեզի մյուս սովորողներն ու ուսուցիչներն են:

Նախագծի հետ կապված այլ գործունեություն՝

  • Կավով պատրաստոմ ենք հերոսներին:
  •  Նկարում ենք հերոսներին համակարգչային  paint ծրագրով:
  • Մեր երգադարանից ընտրում ենք հեքիաթի սյուժեին բովադակությամբ մոտ երգեր և ներառում ներկայացման մեջ

Արդյունքում զարգանում է սովորողների մոտ երևակայությունը, խոսքը, ՏՀՏ հմտությունները

Արդյունքներ՝

Թատերական ներկայացում

Կավով պատրաստում ենք հերոսներին

Оставьте комментарий